Последние новости

Պուտինը հանձնարարել է «Գազպրոմին» պայմանագրերը կնքել ռուբլով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել է «Գազպրոմին» հրահանգ տալ պայմանագրերը ռուբլով կնքելու վերաբերյալ։ Տեղեկությունը կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունից ապրանքներ մատակարարել ԵՄ և ապրանքներ ստանալ նրանց արժույթով անիմաստ է, այդ պատճառով գազի վճարումները պետք է ռուբլով լինեն։

«Ես կառավարությանը խնդրում եմ համապատասխան հրահանգ տալ «Գազպրոմին» գործող պայմանագրերում փոփոխություն անելու վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, բոլոր օտարերկրյա սպառողներին պետք է հնարավորություն տրվի կատարել անհրաժեշտ գործողություններ»,–հրամայել է Պուտինը։

Պետության ղեկավարն ընդգծել է, որ վերջին շաբաթների ընթացքում մի շարք երկրներ ոչ լեգիտիմ որոշումներ են ընդունել՝ սառեցնելով Ռուսաստանի Դաշնության ակտիվները, հավաքական Արևմուտքը հատել է վստահության սահմանը սեփական արժույթների նկատմամբ։

Պուտինի խոսքով`արտասահման մատակարարվող ռուսական գազի դիմաց վճարվող «վարկաբեկված արժույթներից» հրաժարվելը պետք է կատարվի սեղմ ժամկետում։

Նախագահը հանձնարարել է Կենտրոնական բանկին և նախարարների կաբինետին մեկ շաբաթվա ընթացքում որոշել Եվրոպայի հետ ռուբլով գործարքների կարգը։

Նա միաժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի գազ մատակարարել ավելի վաղ կնքված պայմանագրերում նշված ծավալներով և գնով, քանի որ գնահատում է իր հեղինակությունը։

Փետրվարի 24-ին Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկից ի վեր ռուսական տնտեսության վրա պատժամիջոցները կտրուկ աճել է և մի շարք ոլորտներում աննախադեպ մասշտաբների է հասել, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ