Последние новости

ՉԺՀ-ն ու Հնդկաստանը մտահոգված են տնտեսության վրա միակողմանի պատժամիջոցների ազդեցությամբ

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին և Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը Նյու Դելիում կայացած հանդիպմանը քննարկել են Ուկրաինայի, Աֆղանստանի հարցը և մտահոգություն հայտնել համաշխարհային տնտեսության և մատակարարման շղթայի անվտանգության վրա միակողմանի պատժամիջոցների ազդեցության կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ-ն:

«Կողմերը նաև կարծիքներ են փոխանակել հիվանդությունների կանխարգելման և վերահսկման, Ուկրաինայի, Աֆղանստանի և այլ հարցերի շուրջ: Կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել համաշխարհային տնտեսության և մատակարարման շղթայի անվտանգության վրա միակողմանի պատժամիջոցների ազդեցության կապակցությամբ», - ասված է ՉԺՀ ԱԳ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ կողմերը կարծում են, որ անհրաժեշտ է պահպանել բազմակողմանիությունը, խստորեն պահպանել ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքի սկզբունքները, նպաստել հակամարտությունների խաղաղ կարգավորմանը երկխոսության միջոցով:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ