Последние новости

Դավիթ Բաբայան․ Հայկական դիվանագիտությունը հիմնարար ձեռքբերումներ ունի

Հայկական դիվանագիտությունը, հատկապես նրա արցախյան հատվածը, իսկապես հիմնարար ձեռքբերումներ ունի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջին գրել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

«Արդյունավետ #արտաքին #քաղաքականություն վարելու առանցքային բաղադրիչները, իհարկե, արհեստավարժությունն ու հայրենասիրությունն են։ Արհեստավարժությունն ու հայրենասիրությունը կերտվում են համապատասխան դաստիարակությամբ և կրթությամբ։ Դա շարունակական, անվերջանալի գործընթաց է: Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի #դիվանագիտության պատմության ուսումնասիրությունը՝ ներառյալ հայրենական, առանցքային իրադարձությունների և դերակատարների իմացությունը, նրանցով ու նրանց ձեռքբերումներով հպարտանալն է։ Այստեղ #հայկական դիվանագիտությունը, հատկապես նրա արցախյան հատվածը, իսկապես հիմնարար ձեռքբերումներ ունի։

Ձեռքբերումների համար հատկապես կարևոր էր 13-րդ դարը, որն, իսկապես, ճակատագրական ժամանակաշրջան էր։ Սկսվեցին մոնղոլական նվաճումները՝ արմատապես փոխելով աշխարհի #աշխարհաքաղաքական լանդշաֆտը և մարդկության պատմությունը։

#Մոնղոլական նվաճումները ավերեցին բազմաթիվ երկրներ, սպանեցին միլիոնավոր մարդիկ։ Նրանց արշավանքներից և այստեղ տեղի ունեցող ռազմաքաղաքական մարտերից առավել տուժած շրջաններից էին #Կովկասը, #Միջին և #Մերձավոր Արևելքը։

Այս դժվարին պայմաններում արցախյան դիվանագիտությունը, առանց չափազանցության, կարողացավ հայ ժողովրդին փրկել սարսափելի ու, գուցե, անդառնալի կորուստներից։ Դա հնարավոր եղավ իրականացնել է հայ ժողովրդի, պետականության և դիվանագիտության մեծագույն ներկայացուցիչներից մեկի՝ Խաչենի և Առանի իշխան Արցախի թագավոր Հասան-Ջալալի գլխավորությամբ։ Նրա բազմաշերտ քաղաքականության, #Մոնղոլիա/յի մայրաքաղաք Կարակորում այցելությունների, մոնղոլական մեծ խանի հետ հանդիպումների ու բանակցությունների շնորհիվ մոնղոլական արշավանքներից փրկվեց ոչ միայն Արցախը, այլև ողջ Արևելյան Հայաստանը և Արևմտյան #Հայաստան/ի մի մասը։ Ավելին, մոնղոլները սկսեցին օգնել հայերին այլ թշնամիների դեմ պայքարում։

Կիլիկիան և Արևմտյան Հայաստանի մյուս հատվածները մոնղոլական արշավանքներից փրկվել է #Կիլիկյա/ն Հայկական Թագավորության թագավոր Հեթում Ա-ն, ով Արցախի իշխանական տոհմի ներկայացուցիչ էր։ Նա նույնպես եղել Մոնղոլական կայսրության մայրաքաղաքում, բանակցել մոնղոլների մեծ խանի հետ։ Ի դեպ, այս հարցում նրան օգնել է հենց Հասան-Ջալալը։

Այս ականավոր դիվանագետների և պետական այրերի շնորհիվ #Արցախ/ն ու Հայաստանը գոյություն ունեն մինչ օրս։

Հիշենք այս մեծ մարդկանց. Մենք սովորելու և հպարտանալու շատ բան ունենք»,- գրել է Բաբայանը, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ