Последние новости

11 օդանավակայանների ժամանակավոր փակումը Ռուսաստանի հարավում երկարացրել են մինչև ապրիլի 13-ը

«Ռուսավիացիա»-ն յոթերորդ անգամ երկարացնում Է թռիչքների արգելքը ՌԴ-ի կենտրոնական մասի և հարավի 11 օդանավակայաններում. այս անգամ՝ մինչև ապրիլի 13-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մինչև ապրիլի 13-ը Մոսկվայի ժամանակով 03:45-ը երկարացվել Է թռիչքների ժամանակավոր սահմանափակման ռեժիմը Ռուսաստանի 11 օդանավակայաններում՝ Անապայի, Բելգորովի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի»,-ասվում Է գերատեսչության հաղորդագրության մեջ: Այդ քաղաքներ ուղևորների տեղափոխումը կազմակերպելու համար ավիաընկերություններին առաջվա պես հանձնարարվում Է օգտագործել Սոչիի, Վոլգոգրադ, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի և Մոսկվայի օդանավակայանները:

Ռուսաստանի մյուս օդանավակայանները, ներառյալ միջազգայինները, աշխատում են սովորական ռեժիմով, հավաստիացրել են գերատեսչությունում: Թռիչքների սահմանափակումները ՌԴ-ի ներսում մտցվել են «Ռոսավիացիա»-ի կողմից փետրվարի 24-ին՝ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության սկսվելու օրը: Ավելի ուշ դրանք մի քանի անգամ երկարացվել են, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ