Փաշինյան–Միշել հանդիպման մանրամասները
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ առանձնազրույցում ներկայացրել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու ընդգծել միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի գրասենյակը։
Կողմերը հույս են հայտնել, որ այսօրվա եռակողմ բանակցությունները կլինեն արդյունավետ, ինչը կնպաստի կայունությանն ու խնդիրների համապարփակ կարգավորմանը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Փաշինյան–Միշել–Ալիևի եռակողմ հանդիպմանը և կարևորել երկխոսության շարունակականությունը:
ՀՀ վարչապետն ու Շառլ Միշելը մտքեր են փոխանակել նախորդ տարվա դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերաբերյալ:
Փաշինյանը Միշելի հետ քննարկել է նաև Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր, մասնավորապես, ԵՄ-ի կողմից Հայաստանի համար հայտարարված 2.6 միլիարդ եվրոյի տնտեսական և ներդրումային պլանի իրագործման ընթացքը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը տեղի կունենա այսօր։ ՀՀ կառավարության ղեկավարը հայտարարել է, որ մտադիր է Ադրբեջանի նախագահի հետ համաձայնեցնել խաղաղ բանակցությունների մեկնարկի հարցերը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսել է մեկնել երեկ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-16 12:08
В Бюраканской средней школе напряженная ситуация, директора увольняют за оппозиционные взгляды. Об этом MediaHub сообщил один из школьных учителей, передает Aysor.am.
-
2024-05-16 12:06
Потрясен нападением на премьер-министра Словакии Роберта Фицо. Об этом написал премьер-министр Никол Пашинян в своем микроблоге в X, пожелав ему скорейшего выздоровления, передает News.am.
-
2024-05-16 12:04
У здания правительства задержано 3 человека. Об NEWS.am сообщил пресс-секретарь МВД Нарек Саркисян.
-
2024-05-16 11:45
В Армении будут проведены очередные сборы резервистов. Постановление об этом было принято на заседании правительства в четверг, передает Sputnik Армения.