ՀՀ ԱԳՆ․ Բաքվի իրական նպատակն է Արցախն էթնիկ զտումների ենթարկել
30 տարի առաջ՝ 1992 թ․ ապրիլի 10-ին, Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվեց Արցախի Մարտակերտի շրջանի Մարաղա ավանում խաղաղ բնակչության՝ իր դաժանությամբ աննախադեպ կոտորածը, որի հետևանքով շուրջ 5000 բնակչություն ունեցող հայկական բնակավայրն ամբողջությամբ հայաթափվեց։ Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ Մարաղայի կոտորածի 30-րդ տարելիցի կապակցությամբ արված հայտարարությունում:
«Մարաղայում իրականացված պատերազմական հանցագործությունները փաստագրված են մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպությունների, ներառյալ՝ Human Rights Watch և Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում, որոնք վկայում են, որ հայերի դեմ իրագործված ոճրագործությունների հետևանքով 50 հոգի դաժանաբար սպանվել է, այդ թվում՝ 30 կին, իսկ 29 կին և 9 երեխա պատանդ են վերցվել, որոնցից 19 հոգու ճակատագիրն առայսօր անհայտ է մնում։
Մարաղայի կոտորածը, որը դարձավ Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում կազմակերպված հայերի ջարդերի շարունակությունը, Ադրբեջանի իշխանությունների կողմից հայերի նկատմամբ ատելության և էթնիկ զտումների քաղաքականության հերթական դրսևորումն էր։
Ադրբեջանի հայաշատ քաղաքներում և Լեռնային Ղարաբաղում հայերի կոտորածների կազմակերպիչների և իրականացնողների անպատժելիությունը, նրանց հերոսացումը և տարիներ ի վեր վարվող հայատյացության քաղաքականությունը հիմք դարձան նոր զանգվածային ոճրագործությունների իրագործման:
Ներկայումս ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում հայ քաղաքացիական բնակչության շարունակական թիրախավորումն ու հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունները, ինչպես նաև ս․թ․ մարտի 24-ից ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի ներխուժումը, որի հետևանքով ավելի քան 400 անձ ստիպված տեղահանվեց, վկայում են պաշտոնական Բաքվի իրական նպատակի մասին՝ ամբողջական էթնիկ զտումների ենթարկել Արցախը։
Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Մարաղայի կոտորածների զոհերի հիշատակին: Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հանձնառությունը՝ ապահովելու Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ազատ, անվտանգ և արժանապատիվ կյանքի իրավունքը, և ընդգծում միջազգային հանրության ջանքերի հրատապությունը՝ կանխելու Լեռնային Ղարաբաղի հայության էքզիստենցիալ անվտանգության համար սպառնալիքները»,-ասվում է հայտարարությունում, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-14 05:14
Этой весной в Северной Америке произойдет редчайшее событие: из-под земли выйдут сразу два выводка периодических цикад. Эти насекомые не показываются на поверхности годами, а одновременного появления двух выводков приходится ждать столетиями. В прошлый раз это случилось, когда еще существовала Священная Римская империя. В то время о периодических цикадах почти ничего не знали, а их появление принимали за нашествие библейской саранчи.
-
2024-05-14 05:05
В МВД Армении сообщили, что полиция подвергла приводу 88 участников акции в Ереване. Протестующие выступали за отставку премьер-министра страны Никола Пашиняна, который решил передать несколько приграничных сел Азербайджану. Об этом пишет ИРНА.
-
2024-05-14 05:01
Экс-заместитель министра иностранных дел Армении Авет Адонц посчитал примитивными и провинциальными обвинения главы МИД Арарата Мирзояна, назвавшего дезертирами бывших высокопоставленных дипломатов, участвующих в протестном движении "Тавуш во имя Родины". Об этом он сказал Sputnik Армения.
-
2024-05-14 04:56
Премьер-министр Никол Пашинян не сможет удержать власть, и это уже более чем очевидно. Об этом заявил экс-директор Всеармянского фонда «Армения» Ара Варданян, передает Verelq.am.