ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մասին գնահատականները հիմնավորված չեն. ՀՀ վարչապետ
ՌԴ նախագահի հետ հանդիպման կարևոր արդյունքներից մեկը ԼՂ խնդրի կարգավորման համատեքստում ԵԱՀԿ ՄԽ հանախանագահության միջազգային մանդատի կարևորության ընդգծումն էր` դրանից բխող քաղաքական հետևանքներով։
Այսօր ՀՀ կառավարության նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով ապրիլի 19-20–ը ՌԴ կատարած պաշտոնական այցի արդյունքները։
«Եթե արձանագրենք, որ մոսկովյան այցի նախորդող օրերին Հայաստան էին այցելել ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի, ամերիկացի և ֆրանսիացի համանախագահողները, կարող ենք ասել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մասին գնահատականները հիմնավորված չեն»,– ասաց նա` հավելելով, որ համանախագահող երկրները հավատարիմ են մնում իրենց մանդատին, չնայած Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները դժվարացնում են նրանց գործունեությունը։
«Այն, որ նույնիսկ այս պայմաններում համանախագահները գործում են, այցելություներ են իրականացնում տարածաշրջան և քաղաքական մակարդակով արձանագրում են իրենց հանձնառությունը` աջակցելու ԼՂ կարգավորմանը, լավատեսության շոշափելի հիմքեր են տալիս»,– ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` ապրիլի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հրաժարվում են ՌԴ–ի հետ արցախյան հարցով շփվելուց, հետևաբար, կարելի է ասել, որ Մինսկի խմբի ձևաչափը կարող է չեղարկվել։
ԱԺ–ում կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ ապրիլի 13–ին ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Հայաստանը չի հրաժարվում ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո բանակցություններ իրականացնելու գաղափարից։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 12:39
По данным источников в полиции, операции полиции по разгону антиправительственных демонстраций, продолжающихся в Ереване уже более недели, координирует и направляет не министр внутренних дел Ваге Казарян, а заместитель министра внутренних дел Арпине Саркисян. Об этом пишет газета «Грапарак», передает News.am.
-
2024-05-18 12:37
Руководители органов пограничного контроля пограничных ведомств государств – участников СНГ на встрече в Ташкенте обсудили совершенствование погранконтроля на фоне роста угроз безопасности, сообщается на сайте исполкома Содружества, передает Sputnik Армения.
-
2024-05-18 12:36
С утра напряженная ситуация сложилась в селе Киранц Тавушской области, территории которой перейдут под азербайджанский контроль после процесса делимитации.
-
2024-05-18 12:28
Србазан максимально соответствует требованиям кандидата в премьер-министры, если не будет никаких юридических киксов. Об этом заявил журналистам бывший премьер-министр Армении Хосров Арутюнян перед встречей Баграта Србазана с политическими силами, передает Aysor.am.