Последние новости

Այսօր Արցախը, վաղը` քեզ. Հյուսիսային պողոտայում ակցիա և մոմավառություն է մեկնարկել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի Հյուսիսային պողոտայում ընդդիմադիր քաղաքացիները ակցիա–մոմավառություն են սկսել «Այսօր Արցախը, վաղը` քեզ» խորագրով։

 


Նրանք Հյուսիսային պողոտայի գետնանցումներում փակցրել են «Կեղծ խաղաղությունը նոր եղեռն է. չթողնենք, որ կրկնվի», «Հայաստանի քայլող աղետ 2018-2022 թթ.` պատերազմ, երկրաշարժեր, քովիդ, երաշտ, հրդեհներ, վթարներ, աղքատություն, արտագաղթ», «Եթե հանձնեն Արցախը, կհանձնեն քեզ էլ, սա էլ Նիկոլի և Ալիևի խաղաղությունը», «Արցախն ու Հայաստանն իմն են» և այլ գրություններով պաստառներ։

Քաղաքացիները Հայաստանի ու Արցախի քարտեզն են բերել ու դրա վրա են մոմեր վառում։

Ակցիայի մասնակիցներից մեկն էլ փուչիկներ բաց թողեց դեպի երկինք, որից ամրացված պաստառին գրված էր «Դավաճան», տեղեկացնում է Sputnik Արմենիա։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ