Последние новости

Էդուրդ Շարմազանով․ Երեկ հանրահավաքին մասնակցել է տարբեր հաշվարկներով 45-50 հազար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շատ դրական եմ գնահատում այս անհնազանդության ակցիաները. Մեր ժողովրդին ուզում եմ ևս մեկ անգամ ետղեկացնել, որ ճանապարհներ փակելով իրենց անհարմարություն ենք պատճառում, բայց այնպես չէ, որ լավ կյանքից է: Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին բողոքի երթի ժամանակ լրագրողներին հայտնել է ՀՀԿ խոսնակ Էդուրդ Շարմազանովը: «Դա անում ենք, որ մեր հասարակությունը գիտաակցի, որ պայրենիքը կործանման եզրին է, վտանգի մեջ է»,-ասաց նա:

 


Հարցին, թե ի՞նչ պետք է անի ընդդիմությունը Փաշինյանի հեռացմանը հասնելու համար, նա պատասխանեց. «Մենք ինչ պետք է՝ անում ենք, հասարակությունը պետք է ավելի ակտիվ արձագանքի: Երեկ բավականին մեծ թվով մարդ է եղել, տարբեր հաշվարկներով 45-50 հազար: Խնդիրն այն է, որ ցույցների, երթերի մասնակիցները հասկանան, որ սա «օդնոռազովի» շարժում չի, որ մի ժամ նստեն ու գնան իրենց գործերով: Սա անընդհատ գործ է, հայրենիքի համար պայքարը հովհանրային անջատումներով չի լինում: Մենք օր օրի տեսնում ենք, որ հասարակությունն արթնանում է, բայց ավելի արագ պետք է արթնանա»:

Նշենք, որ ակցիայի մասնակիցները վանկարկում են՝ «Միացում», «Նիկոլ դավաճան»:

Նշենք, որ Երևանում վաղ առավոտից սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները: Փակվել են մի շարք փողոցներ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին ընդդիմադիր ուժերը վրաններ էին տեղադրել և գիշերը մնացել Ֆրանսիայի հրապարակում։ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարել է, որ այսօրվանից անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ փակվելու են հատկապես մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։ Նա կոչ արեց որևէ գործ չպլանավորել՝ գործադուլ և դասադուլ իրականացնել։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ