Ավտոերթին հեծանվով մասնակցած Ժորա պապին մեղադրանք է առաջադրվել
Արցախյան 3 պատերազմների մասնակից Գեորգի Արեստակեսյանին, որը հայտնի է նաև Ժորա պապ անունով, մեղադրանք է առաջարվել։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է փաստաբան Միքայել Շխիմյանը։
Ժորա պապը մեղադրվում է «կարմիրբերետավոր» ոստիկաններից մեկի հանդեպ բռնություն գործադրելու համար։
«Նշվում է, որ բռնությունն իբրև թե կիրառվել է այն պահին, երբ վերջինս մեջքով պառկած է եղել գետնին, իսկ տուժող ոստիկանը «կոկորդը սեղմելու եղանակով» հատուկ հնարք է կիրառելիս եղել»,– նշել է փաստաբանը։
Նա գրառմանը կից նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է այդ պահին տեղի ունեցածը։ Շխիմյանը նաև ընդգծել է, որ Արեստակեսյանի մոտ առկա մարմնական վնասվածքները ֆիքսվել է դատաբժիշկը։
«Ժորա պապը հաղորդում է ներկայացրել հանցագործության վերաբերյալ, սակայն մեղադրանք առաջադրվեց հենց իրեն»,– գրել է փաստաբանը։
Հայտնել էինք, որ Գեորգի Արեստակեսյանը, որը մայիսի 16-ին իր հեծանվով մասնակցում էր «Դիմադրություն» շարժման խաղաղ ավտոերթին, նույն օրը ձերբակալվել էր։
Արիստակեսյանը ՀՅԴ Աջափնյակի կոմիտեության անդամ է, պահեստազորի ավագ լեյտենանտ։
Հիշեցնենք, որ Երևան մտնող հիմնական մայրուղիներից մայիսի 16-ին ավտոերթերով մայրաքաղաք հասած ընդդիմադիրներից շուրջ 90-ը ժամը 13։00-ի դրությամբ ոստիկանությունում էին։ Այդ օրը վաղ առավոտից` ժամը 08։00-ից, ավտոերթեր էին մեկնարկել Երևան մտնող հիմնական մայրուղիներից` Աշտարակի, Արգավանդի, Արտաշատի, Սևանի և Արինբերդի ավտոճանապարհներից։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-17 17:20
В ночь на 18 мая в горных районах Гегаркуника, Вайоц Дзора и Сюника ожидаются осадки в виде снега и мокрого снега, сообщает Центр гидрометеорологии и мониторинга.
-
2024-05-17 17:19
Депутат Национального собрания Гарник Даниелян на своей странице в Facebook написал:
-
2024-05-17 17:16
Спикер парламента Армении Ален Симонян представляет, как минимум, политическое большинство, сказал глава журналистам глава армянской парламентской комиссии по внешним отношениям Саркис Ханданян, комментируя письмо председателя Комитета СовФеда РФ по международным делам Григория Карасина.
-
2024-05-17 17:13
Странно, что представитель МИД России (Мария Захарова – ред.) выражает обеспокоенность тем, что никто не вмешивается во внутриполитические процессы внутри Армении. Об этом в беседе с журналистами 17 мая заявил председатель постоянной Комиссии по внешним отношениям парламента Армении, депутат от правящей партии «Гражданский договор» Саркис Ханданян.