Փարիզի քաղաքապետն այցելել է Ծիծեռնակաբերդ ու Եռաբլուր
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի և 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակին։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Իդալգոն Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանի և «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Այնուհետ Փարիզի քաղաքապետն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Անն Իդալգոն ծաղիկներ է խոնարհել 44-օրյա պատերազմում զոհված՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողների շիրիմներին, զրուցել նրանց ծնողների հետ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-15 06:25
Архиепископ Баграт Галстанян посетил Карена Геворкяна, получившего перелом ноги вследствие применения силы полицией. Об этом сообщается на странице движения «Тавуш во имя Родины» в Facebook. Новости Армении - NEWS.am
-
2024-05-15 06:20
Один из участников акций неповиновения в Ереване задержан по подозрению в хулиганстве, сообщила пресс-служба Следственного комитета.
-
2024-05-15 06:18
Вашингтон может «фундаментально пересмотреть» отношения с Грузией в случае окончательного принятия закона об «иноагентах». Об этом заявила пресс-секретарь Белого дома Карин Жан-Пьер, передает Эхо Кавказа.
-
2024-05-15 06:17
Из Матенадарана в ереванскую церковь Зоравор Сурб Аствацацин доставлено Евангелие Зоравор в память о католикосе Мовсесе Татеваци. Об этом сообщается на странице в Facebook музея-института древних рукописей «Матендаран».