Последние новости

Մենք ուզում ենք հանդիպել նախարարների հետ. Սաղաթելյանը կոչ արեց շենքը չշրջափակել

«Դիմադրություն» շարժման մասնակիցներն ԱԳՆ-ի մոտ են, սակայն շենքը չեն շրջափակելու։ Նման կոչով հանդես եկավ շարժման անդամ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

«Ոստիկանների հետ կոնֆլիկտի մեջ չեք մտնում։ Մենք այստեղ ենք մեկ նպատակով, որպեսզի մեր պատգամավորները հանդիպեն նախարարների հետ, հասկանան նրանց դիրքորոշումը հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների հարցով մեր հայտարարության վերաբերյալ»,- ասաց Սաղաթելյանը։

Նրա խոսքով` առաջիկայում երբ պետք լինի, էլի կշրջափակեն այս կամ այն շենքը, սակայն այսօր նման նպատակ չունեն։

Սաղաթելյանը կոչ արեց ոստիկաններին, որպեսզի ապահովեն իրենց ազատ տեղաշարժը և պատգամավորներին ուղեկցեն դեպի շենք։ Այս պահին բանակցություններ են ընթանում ոստիկանների հետ։

Նշենք, որ մասնաշենքերի այս համալիրում են տեղավորված ոչ միայն ԱԳՆ-ն, այլ նաև ԿԳՄՍՆ-ն ու արդարադատության նախարարությունը։

Մայիսի 30-ին «Դիմադրություն» արժման անդամ Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ այցելելու են պետական գիտական, կրթական տարբեր հաստատություններ` ներկայացնելու հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին իրենց հայտարարության տեքստը և իմանալու նախարարների ու պաշտոնյաների վերաբերմունքը դրան։

Նույն օրը կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ «Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիայի ժամանակ ցուցարարների ու ոստիկանների միջև 2 անգամ բախում և հրմշտոց եղավ։ Ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին։

Sputnik Արմենիա



    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ