Միրզոյան․ Լավրովի հետ խոսել ենք Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման փաստաթղթից
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների` Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի քննարկման առանցքում եղել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հնարավոր փաստաթուղթը, ինչպես նաև ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերը։ Լավրովի հետ համատեղ ասուլիսում այս մասին հայտնեց Արարատ Միրզոյանը։
«Ես վերահաստատել եմ, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է ջանքեր գործադրել տարածաշրջանում կայունության և խաղաղության հասնելու ուղղությամբ։ Այս համատեքստում առանցքային է ԼՂ հակամարտության հասցեագրումը, որը կներառի Արցախի ժողովրդի անվտանգության և բոլոր իրավունքների ապահովման, ԼՂ կարգավիճակի վերջնական որոշման առանցքային կետերը»,– ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով` ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքները մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, և ՀՀ–ն շահագրգռված է միջազգային հանրության կողմից միջնորդական մանդատով օժտված այս ձևաչափի գործունեությամբ։ Միրզոյանը հիշեցրեց, որ երկու երկրների ղեկավարներն իրենց հայտարարությամբ հաստատել են Մինսկի խմբի ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը։
Նախարարը հայտնեց նաև, որ տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման, ինչպես նաև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցեր են քննարկել։ Տնտեսական և տրանսպորտային ապաշրջափակման համատեքստում ընդգծվել է, որ տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը կարող է նոր հնարավորություններ ստեղծել և դիվերսիֆիկացնել Հայաստանի և Ռուսաստանի միջև լոգիստիկ կապը։ Նախարարի խոսքով` Հայաստանն ակնկալում է, որ ռուսական կողմն իր խորհրդատվական աջակցությունը կբերի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքներում։
Միրզոյանի խոսքով` ՀՀ-ն շարունակում է հավատալ, որ ռուսական խաղաղապահ առաքելությունն ի վիճակի է վերականգնել 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված ստատուս քվոն` 2021-ի մարտի 23-ի դրությամբ առկա իրավիճակը, որը խախտվել էր Ադրբեջանի զինված ուժերի` Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ներխուժմամբ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-13 17:35
Следуя призыву предстоятеля Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископа Баграта Галстаняна, граждане перекрывают дороги и в областях страны.
-
2024-05-13 17:30
Шествие во главе с предстоятелем Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископом Багратом Галстаняном, начавшееся утром 13 мая в сторону Союза писателей, Союза художников, Института истории Академии наук Армении, завершилось на Площади Республики.
-
2024-05-13 17:27
Мы призываем руководство МВД Армении обуздать инстинкты своих сотрудников, а Следственный комитет прекратить практику применения двойных стандартов в отношении СМИ. Об этом говорится в заявлении Союза журналистов Армении, поступившем 13 мая в Новости Армении – NEWS.am.
-
2024-05-13 17:26
Делимитационные и демаркационные работы пока не возобновились. Об этом в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am 13 мая заявил один из жителей села.