Последние новости

Լավրով․ Լեհաստանը ուկրաինական տարածքի ակտիվ յուրացում է սկսում

Լեհաստանը ուկրաինական տարածքի ակտիվ յուրացում է սկսում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Առայժմ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի հետ որևէ երկխոսության անթույլատրելիության մասին խոսակցությունների հետևում լեհ գործընկերները սկսում են ակտիվորեն յուրացնել ուկրաինական տարածքը»,- ասել է նա։

«Եվ համապատասխան որոշումները, որ կայացնում են նախագահ [Ուկրաինայի Վլադիմիր] Զելենսկին և Գերագույն Ռադան լեհերի հատուկ իրավունքների վերաբերյալ, որոնք ըստ էության հավասարեցվում են ուկրաինացիներին ամեն ինչում, բացի ձայնի իրավունքից, և վերջին հաղորդագրությունն այն մասին, որ Լեհաստանն արդեն ստեղծում է Ուկրաինայի հարկային ծառայության հսկողության ինչ-որ զուգահեռ համակարգ՝ այս ամենը շատ բանի մասին է խոսում, իմ կարծիքով՝ բավական պերճախոս է»,- ընդգծել է Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ