Последние новости

ՀԿԵ-Ի ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆ-ԲԱԹՈՒՄԻ ԱՌԱՋԻՆ ԳՆԱՑՔԻ ՈՒՂևՈՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ Է

Հունիսի 14-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մեկնարկել է Երևան-Բաթումի-Երևան երթուղով փոխադրումների ամառային սեզոնը։ Այս սեզոնին առաջին գնացքի ուղևորներն էին նաև ընկերության ղեկավարությունը ՝ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի գլխավորությամբ:

«Մենք մանրակրկիտ նախապատրաստվել ենք ամառային փոխադրումների սեզոնին՝ քաղաքացիներին և մեր երկիր այցելած հյուրերին առավելագույնս որակյալ ծառայություններ մատուցելու համար։ Ժամանակակից շարժակազմը, ծառայությունների մատուցման ժամանակակից մոտեցումը և հարմարավետությունը կբավարարեն մեր ուղևորների ամենաբարձր պահանջները:

Այս առումով կարող եմ վստահորեն փաստել, որ հանգստավայր մեկնող քաղաքացիների համար հանգիստը սկսվում է այն պահից, երբ նրանք նստում են մեր ֆիրմային «Արմենիա» գնացքը»,- նշել է Ա.Մելնիկովը գնացքի մեկնման հանդիսավոր արարողության ժամանակ։

Այս տարի, հաշվի առնելով Երևան-Թբիլիսի-Երևան երթուղու ակտիվ ուղևորափոխադրումները, Բաթումի գնացքը շաբաթական երկու չվերթ կիրականացնի՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին Երևանից, իսկ չորեքշաբթի և շաբաթ օրերին՝ Բաթումից։ Շաբաթվա մյուս հինգ օրերին գնացքները ուղևորվելու են Թբիլիսի և հակառակ ուղղությամբ ։ Ուղևորությունների արժեքը ՝ սկսած 13 հազար դրամից մեկ անձի համար ։

Բացի այդ, հունիսի 17-ից Երևան-Սևան-Շորժա-Երևան և հակառակ ուղղությամբ կսկսի գործել մերձքաղաքային էլեկտրագնացքը։ Էլեկտրագնացքը մեկնում է Քանաքեռ-Զեյթուն համայնքի Ալմաստ կայարանից ։ Գնացքի չվացուցակը սահմանափակվում է շաբաթական երեք օրով՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի: Ուղեվարձը Երևանից մինչև Սևան կկազմի 600 դրամ մեկ անձի համար, և 1000 դրամ ՝ մինչև Շորժա:

Նշենք, որ Հայաստանում երկաթուղային ուղևորափոխադրումները հավաքում են ժողովրդականություն։ Այս տարվա առաջին 5 ամիսներին ՀԿԵ-ում ուղևորների թվի աճը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 23% կամ 177 հազար ուղևոր։

Галерея (4 фото)

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • В ХРАМЕ ГРОБА ГОСПОДНЯ В ИЕРУСАЛИМЕ СОШЕЛ БЛАГОДАТНЫЙ ОГОНЬ (Видео)
      2024-05-05 10:11

      В храме Гроба Господня в Иерусалиме сошел благодатный огонь.  

    • ЗАО «АРДШИНБАНК» ОБЪЯВИЛ О НОВЫХ ЛЬГОТНЫХ УСЛОВИЯХ РЕФИНАНСИРОВАНИЯ БИЗНЕС-КРЕДИТОВ
      2024-05-03 16:23

      Ардшинбанк ввел новый вид рефинансирования бизнес-кредитов на льготных условиях с возможностью дополнительного финансирования текущих расходов. Продукт предназначен для малых и средних предприятий - резидентов Республики Армения, которые имеют действующие кредиты в банках Армении и хотят облегчить свою кредитную нагрузку.

    • ВЕСЕННИЕ ВСТРЕЧИ
      2024-05-01 10:36

      Погода продолжает преподносить нам сюрпризы. Прошедшая зима получилась удивительно мягкой. Весна рванулась с места в карьер, взметнув вверх столбики термометров. Апрель вообще побил все рекорды. Может, хочет поменяться местами с маем? Деревья раньше оделись в зеленый наряд. Даже в моем, самом северном 9-м Норкском массиве Еревана. Ну а приходу тепла больше всех рады птицы.

    • 28 АПРЕЛЯ - ДЕНЬ ОХРАНЫ ТРУДА - ОТМЕТИЛИ В ЮКЖД
      2024-04-30 14:36

      В компании "Южно-Кавказская железная дорога" сфера охраны труда и производственной безопасности является одной из центральных, в связи с чем 28 апреля - Всемирный день охраны труда - железнодорожники отметили рядом мероприятий.  






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ