Բաքվի հետ համաձայնեցվե՞լ է Սյունիքով անցնող երթուղին. Գրիգորյանի գրասենյակը չի մեկնաբանում
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել է, որ չի մեկնաբանում «Իզվեստիա» թերթի այն տեղեկությունը, թե Ադրբեջանը համաձայնեցրել է Սյունիքի տարածքով անցնող ավտոճանապարհի երթուղին:
Ավելի վաղ «Իզվեստիան», հղում անելով բարձրաստիճան աղբյուրին, հոդված էր հրապարակել, որում ասվում է, թե Ռուսաստանը օգնել է Հայաստանին և Ադրբեջանին պայմանավորվել Զանգեզուրի միջանցքի ավտոմոբիլային ճանապարհի շուրջ, մնում է միայն համաձայնեցնել 6 կմ փոքր հատվածը։ Մնացած 40 կիլոմետրը հին խորհրդային ճանապարհներ են` Իրանի հետ սահմանի երկայնքով։
«Անանուն աղբյուրների կողմից տրված տեղեկատվության մեկնաբանումը ճիշտ չենք համարում»,- ասացին Գրիգորյանի գրասենյակից։
Հիշեցնենք` հունիսի 28-ին Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խումբը կարողացել է մոտեցնել Երևանի և Բաքվի դիրքորոշումները շատ հարցերի շուրջ, մասնավորապես սահմանային և մաքսային հսկողության վերաբերյալ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-01 19:49
Документы, касающиеся уточнения границ между Арменией и Азербайджаном, о судьбе которых высказывался депутат Тигран Абрамян из блока "Честь имею", были переданы в Министерство обороны, сообщает Комитет кадастра.
-
2024-05-01 19:46
В Министерстве обороны Армении опровергли муссируемую информацию о сдаче 2 позиций.
-
2024-05-01 19:44
Верховный представитель Альянса цивилизаций ООН Мигель Анхель Моратинос напомнил Баку о необходимости защиты религиозного наследия.
-
2024-05-01 19:41
Участник 44-дневной войны Ишхан Геворкян с 18:00 часов 1 мая начал 72-часовую сидячую забастовку перед зданием правительства Армении.