Զոհվածի հայրը փնտրում է որդու դիակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կառավարության դիմաց բողոքի ակցիա է իրականացնում 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Արաբաջյանի հայրը՝ Աղասի Արաբաջյանը: Նա նշեց, որ մինչև այսօր որդւո դիակն իրեն չեն տվել:
Գևորգ Արաբաջյանը Տավուշի Վազաշեն գյուղից է:
«Պատերազմից ինչքա՞ն է անցել, ասում են՝ արի, համընկնում կա: 20 հատ դիակ են ինձ ցույց տալիս: Երբ իմ որդու անունը զոհվածների ցուցակում եղել է, ես հոկտեմբերի 18-ին գնացել եմ Գորիս, Կուբաթլի: Բոլորը եկել ցավակցել են: Ասել եմ՝ բա դիակն ուր է, ասել են՝ ավտոն հալել է, չկա, ի՞նչ դիակի մասին է խոսքը: Ես քանի անգամ նամակ եմ գրել վարչապետին, խնդրել եմ, որ գոնե դիակի մոխիրը տան: ՊՆ ենք գնացել, էնտեղ նշված է, որ այդ երեխան հուղարկավորված է Ազատամուտ գյուղում, աջակցությունն էլ ստացել է: Մեր տան հասցեով, փողոցով, բայց հուղարկավորված չի:
Գնդապետ Լևոն Բիշարյանն ասում է՝ ինչ տալիս են, տար հուղարկավորի, 2 օրից գնա քանդի, ասա՝ իմ երեխեն չի:
Հանդիպել ենք վարչապետի հետ, ես անուններ եմ տվել ու ասել եմ, որ երեք հոգու մորթելու եմ, էս հարցին լուծում տվեք: Թող ձերբակալեն, ես կորցնելու բան չունեմ: Ոստիկանն ասում է՝ դու չես կարող մարդ մորթել, ոտքերիս տակ մատաղ կանեմ էդ ոստիկանին:
Ես իմ երեխու ատամնաշարի քարտը վերցրել եմ ատամնաբույժից, անգամ առանց ԴՆԹ-ի ես կարող եմ ասել՝ իմ երեխան է, թե ոչ: Գտել են Ուրալը Ջաբրայիլում, մասունքի վրա գրված է Գևորգ Արաբաջյան, եկել ենք մորգ, մասունքը չկա: Հետո ասացին՝ սխալմունք է եղել, դա լեյտենանտ է եղել, ձեր երեխան չի: Հիմա էլ նորից ասում են՝ ինքն է եղել»,-ասաց հայրը:
Աղասի Արաբաջյանը նշեց, որ զինվորների պատմելով որդուն ադրբեջանցիները տարել են հենց իր մեքենայով, որի վարորդը եղել է Գևորգը: Նա համոզված է, որ որդուն գերեվարել են:
«Ես երեք հատ վիդեո էլ ունեմ, մեկի մեջ շրջափակումից իմ երեխուն սպեցնազը հանում է, մյուս երկուսն էլ արդեն դեկտեմբեր-հունվարին զորավարժություն է անում, մորուքով, երկար մազերով: Ես չգիտեմ որտեղ է դա: Կինս էլ էս ամենից հետո ինսուլտ տարավ, մահացավ: Հիմա ես պահանջում եմ, որ վարչապետը դուրս գա, պատասխան տա»,-ասաց նա:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-29 10:45
Российский военный обозреватель Виктор Литовкин прокомментировал Alpha News вероятный выход Армении из ОДКБ, а также поставки оружия Россией Еревану.
-
2024-04-29 10:36
Граждане перекрыли трассу Гюмри-Армавир в знак поддержки тавушцев, протестующих против территориальных уступок Азербайджану.
-
2024-04-29 10:27
В то время как армянские власти информируют об установке столбов на границе с Азербайджаном, процесс делимитации небольшого участка и передача его под контроль Азербайджана вызвали значительную реакцию в армянском обществе. Локальная акция противников этой инициативы, выраженная в блокировке межгосударственной трассы в селе Киранц на армяно-азербайджанской границе, за несколько дней значительно распространилась. В ходе протестов были задержаны десятки человек. Армянский политолог Грант МИКАЕЛЯН в интервью VERELQ охарактеризовал происходящее как «бунт», отмечая, что эти акции, хотя и имеют пока локальный характер, могут серьёзно подорвать репутацию властей.
-
2024-04-29 09:44
Бывший омбудсмен Армении Арман Татоян также находится в Киранце.