Բունդեսթագի կողմից Ցեղասպանության ճանաչման բանաձևի կյանքի կոչման հարցում դեռ շատ անելիքներ կան
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի այցի շրջանակներում հուլիսի 4֊ին Բունդեսթագում տեղի է ունեցել պատվիրակության հանդիպումը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ տիկին Պետրա Պաուի հետ:
ՔՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցեր։ Պատվիրակության անդամները ներկայացրել են տիկին Պաուին տեղեկատվություն Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների մասին` ընդգծելով, որ ժողովրդավարությունը Հայաստանում դիտարկվում է որպես խաղաղության և անվտանգության ապահովման կարևոր երաշխիք, որն այլընտրանք չունի։
Հանդիպան ընթացքում ՀՀ ԱԺ պատվիրակությունը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը, անդրադարձել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների չհայրենադարձման խնդրին, Հայոց մշակութային ժառանգության պահպանության հիմնահարցերին։
Բունդեսթագի փոխնախագահը, անդրադառնալով նշված խնդիրներին մասնավորապես ընդգծել է, որ Բունդեսթագի կողմից դեռևս 2016 թվականին ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի կյանքի կոչման հարցում դեռ շատ անելիքներ կան։ Բունդեսթագի փոխխոսնակը ընդգծել է հայ֊գերմանական խորհրդարանական համագործակցության կարևորությունը` պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-04 22:00
Шествие во главе с предстоятелем Тавушской епархии, архиепископом Багратом Галстаняном прошло через Иджеван. Участники шествия направились в монастырь Агарцин. Отметим, что водители автомобилей приветствуют участников марша сигналами.
-
2024-05-04 14:37
Правительство Японии 3 мая выразило протест правительству США в связи с высказыванием президента страны Джо Байдена о ксенофобии, передает агентство Jiji.
-
2024-05-04 14:36
Евразийская экономическая комиссия совместно со странами ЕАЭС разработала проект соглашения о единой системе транзита. Он будет определять основные принципы функционирования единой системы таможенного транзита Союза и третьей стороны (третьих сторон). Об этом сообщил замдиректора Департамента таможенного законодательства и правоприменительной практики Евразийской экономической комиссии Нурлан Байназаров на Международном контейнерном форуме "ЕСЭ Asia-2024" в Алматы, передает Sputnik Армения.
-
2024-05-04 13:37
Кандидат в конгрессмены США Алекс Балекян в прямом эфире Alpha News назвал происходящее в Армении прискорбной ситуацией․