«Հրապարակ». ՔՊ-Ն ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՆ ՄԱՆԴԱՏՆԵՐԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՔԱՅԼԻ ՉԻ ԴԻՄԻ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի 22-ին ԱԺ խորհուրդն օրենքի ուժով արտահերթ երկրորդ նիստը պետք է գումարի՝ շարունակելու ընդդիմադիրների մանդատազրկման գործընթացը։ ՔՊ-ի նախաձեռնած առաջին քննարկումը հուլիսի 14-ին չկայացավ, քանի որ ընդդիմադիրները չէին ներկայացել նիստին։ Օրենքը մեկ շաբաթ ժամանակ է սահմանում, որպեսզի կրկին նիստ հրավիրեն, և եթե դարձյալ չներկայանան, հարցը կքննվի առանց ընդդիմադիրների։
«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ «Եթե հարցի քննարկումը սկսվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, խորհուրդը պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին որոշումն ընդունում է, ապա ԱԺ նախագահն այն 24 ժամվա ընթացքում ուղարկում է ՍԴ՝ նշելով ՍԴ-ում հարցի քննության ընթացքում որպես ներկայացուցիչ հանդես գալու իրավունք ունեցող անձի անունը, ազգանունը: Եթե չի ընդունում, ապա, Սահմանադրությանը համապատասխան, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը կարող է ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան»:
Արդեն հայտնի է, որ ԱԺ խորհուրդը նման որոշում չի ընդունելու, սակայն ՔՊ ռադիկալ թևը, ինչպես տեսնում ենք, կարող է դիմել. խոսքը 20-23 պատգամավորի մասին է։ Սակայն, ըստ ամենայնի, պատգամավորներն էլ չեն դիմի, քանի որ վախենում են միջազգային կառույցների սանկցիաներից, որոնք ակնարկել են, որ նման որոշումը կընդունեն որպես ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդում»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-05 12:41
Это движение также для вас, чтобы освободить от этих оков также вас. Я ясно говорю, что та повестка, которую мы диктовали и диктуем, – об истине, о широком социальном примирении и о благословении Господа Бога. Об этом заявил сегодня, 5 мая, лидер движения «Тавуш во имя родины», архиепископ Баграт Галстанян собравшимся после Литургии во дворе монастыря Ахарцин, передает News.am.
-
2024-05-05 10:37
Движение, возглавляемое предстоятелем Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископом Багратом Галстаняном, начавшее накануне шествие из Киранца в Ереван, дошло до Ахарцина.
-
2024-05-05 10:32
Бывший омбудсмен Армении, председатель фонда «Татоян» Арман Татоян в интервью с порталом 168.am ответил на вопрос о том, собирается ли он заняться политикой.
-
2024-05-05 10:30
Партия «Свобода» безоговорочно поддерживает движение, возглавляемое архиепископом Багратом Галстаняном. Об этом на своей странице в Facebook написал бывший премьер-министр Армении Грант Багратян, передает News.am.