ԿԱՐԵԼԻ՞ Է ԱՐԴՅՈՔ ԴԻԱԲԵՏԻԿՆԵՐԻՆ ՄՐԳԵՐ ԵՎ ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐ ՈՒՏԵԼ
Էնդոկրինոլոգ Տատյանա Ֆիլիպովան կիսվել է իր մասնագիտական կարծիքով այն մասին, որ շաքարախտով հիվանդները չպետք է վախենան հատապտուղներ և մրգեր ուտելուց, այլ պետք է հետևեն սննդակարգի որոշակի կանոններին, հայտնում է «ՄեդիկՖորում»-ը։
Ֆիլիպովան բացատրել է, որ շաքարախտի առկայությունը բնության՝ քաղցր համով պարգևներից՝ հատապտուղներից և մրգերից, ավտոմատ հրաժարում չի նշանակում:
«Շաքարային դիաբետով մարդկանց մրգերի ևհատապտուղների մեծ մասը թույլատրված է»,- ասել է բժիշկը «Հինգերորդ ալիք»-ին:
Ընդ որում, էնդոկրինոլոգը նկատել է, որ շաքարային դիաբետի դեպքում անհրաժեշտ է որոշակի սննդային կանոնների հետևել, քանի որ այս հիվանդությամբ տառապողների համար չափազանց կարևոր է պահպանել արյան շաքարի կայուն մակարդակը՝ խուսափելով դրա կտրուկ տատանումներից։ Բացի այդ, դիաբետիկները չպետք է քաշի ավելացում թույլ տան:
«Շաքարային դիաբետով, հատկապես՝ 2-րդ տիպի, հիվանդները պետք է խիստ փոքր չափաբաժիններով միրգ ու հատապտուղ ուտեն»,- ընդգծել է էնդոկրինոլոգը։
Բացի այդ, քաղցր մրգերը, ինչպես ցանկացած քաղցրավենիք, չի կարելի օգտագործել դատարկ ստամոքսին։
Մասնագետը խորհուրդ է տալիս հատկապես զգույշ լինել իրենց բաղադրության մեջ շաքարի պարունակող մրգերի և հատապտուղների դեպքում. դա, մասնավորապես, վերաբերում է խաղողին, խուրմային, ձմերուկին և սեխին, շատ քաղցր հատապտուղներին, հասած բանաններին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".