Последние новости

Եվրոպայում գազի գինը հազար խորանարդ մետրի դիմաց անցել է 2200 դոլարից

Երեքշաբթի երեկոյան Եվրոպայում գազի սփոթ գինը հազար խորանարդ մետրի դիմաց անցել է 2200 դոլարից՝ «Հյուսիսային հոսք»-ում գազի ևս մեկ պոմպակայանի խափանման սպասելիքների պատճառով, հաղորդում է «Ինտերֆաքսը»։

ICE Futures բորսայում մոտակա (օգոստոսյան) TTF ֆյուչերսների արժեքը երեքշաբթի երեկոյան բարձրացել է մինչև 2244 դոլար:

Մի օր առաջ սակարկումները փակվել են 1852 դոլարի մակարդակում, իսկ ամսվա սկզբից միջին գնանշումները կազմել են 1720 դոլար:

Մինչ հիմնանորոգումը («Ռոստեխնաձոր»-ի ցուցումների համաձայն և հաշվի առնելով շարժիչի տեխնիկական վիճակը), նորոգման ժամկետի ավարտի հետ կապված, «Գազպրոմը» դադարեցնում է Siemens-ի ևս մեկ գազատուրբինային շարժիչի շահագործումը «Պորտովայա» ԿԿ-ում»։

Հուլիսի 11-ին «Գազպրոմը» տասը օրով դադարեցրել էր «Հյուսիսային հոսք»-ով գազի արտահանումը՝ պլանային վերանորոգում իրականացնելու համար։ Հունիսին հայտնի դարձավ, որ գազատարով մղվող ռեսուրսի ծավալը կրճատվել է մինչև իր անվանական հզորության 40 տոկոսը (օրական 67 մլն խ/մ): «Գազպրոմ»-ում արտահանման ծավալների ճշգրտման հիմնական պատճառը համարվում էր այն, որ Կանադան հրաժարվել է վերադարձնել գազատարի տուրբինը վերանորոգումից հետո։ «Կոմերսանտ»-ի տեղեկություններով՝ հուլիսի 17-ին տուրբինն ուղարկվել է Գերմանիա, իսկ հուլիսի 24-ին Siemens Energy-ն «Գազպրոմ»-ին է փոխանցել արտահանման լիցենզիան, որը, մասնավորապես, թույլ է տալիս գազատարի համար տուրբիններ տեղափոխել։

Արդյունքում, «Պորտովայա» ԿԿ-ի օրական արդյունահանումը հուլիսի 27-ին Մոսկվայի ժամանակով ժամը 07:00-ից կկազմի օրական մինչև 33 միլիոն խորանարդ մետր՝ ներկայիս 67 միլիոնի համեմատ (արտադրողականության 40 տոկոսը):

Rystad Energy հետազոտական ընկերության վերլուծաբանները նշում են, որ «Հյուսիսային հոսք»-ով մատակարարումների նման մակարդակի դեպքում Եվրամիության համար շատ դժվար կլինի մինչև նոյեմբերի 1-ը հասնել ստորգետնյա պահեստարաններում գազի պաշարների նպատակային 80 տոկոս մակարդակին: Բացի այդ, վերլուծաբանները զգուշացնում են, որ Եվրոպա ԱՄՆ-ից ՀԲԳ-ի մատակարարումները կբարդանան փոթորիկների մոտալուտ սեզոնի պատճառով:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ