Последние новости

Եվրոպայում գազի բորսայական գներն աճել են ավելի քան 7%-ով

Եվրոպայում գազի գինը աճուրդի առաջին րոպեներին այսօր աճել է ավելի քան 7%-ով` գերազացնելով 1000 խմ-ի դիմաց 2250 դոլարը։ ICE լոնդոնյան բորսայի տվյալներն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։

Օգոստոսին գազի մատակարարման ֆյուչերսային պայմանագրերը (TTF-ի ինդեքսով) առևտրային նստաշրջանը սկսեցին 1000 խմ-ի դիմաց 2206,6 դոլար գնանշումով (+5,2% նախորդ օրվա 2098,2 դոլար հաշվարկային գնին) և գրեթե անմիջապես թանկացան 1000 խմ-ի դիմաց մինչև 2235,5 դոլար (+6,5%)։ Այնուհետև գազի գնանշումները մի փոքր նվազեցրին աճի տեմպերը, բայց շուտով կրկին աճ արձանագրեցին` մինչև մոտ 2260 դոլար (+7,7%)։

Հուլիսի 25-ին գազի գինը կտրուկ բարձրացել է «Գազպրոմի» այն հայտարարությունից հետո, որ հուլիսի 27-ին նա մտադիր է նվազեցնել մատակարարումները Ռուսաստանից դեպի Եվրոպա հիմնական գազատարով` «Հյուսիսային հոսքով»։ Այն կկազմի ոչ ավելի, քան 20% մայրուղու նախագծային հզորությունից և չի գերազանցի օրական 33 մլն խմ-ն։

Եվրոպական բորսայում գազի հաշվարկային գինը հուլիսին միջինում կազմում է 1000 խմ-ի դիմաց մոտ 1760 դոլար։ Դա մի քանի անգամ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշից։ Նման կայուն բարձր գներ չեն եղել Եվրոպայում գազային հանգույցների գոյության ողջ պատմության ընթացքում` սկսած 1996 թվականից։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ