Последние новости

Արթուր Վանեցյան․ Այս իշխանությունները որևէ բանի առաջ չեն կանգնի

Արդեն համոզված կարող եմ ասել, որ այս իշխանությունները որևէ բանի առաջ չեն կանգնի իրենց քաղաքական հակառակորդներին, իսկ իրականում պարզապես հայրենասեր և իրենց առաջ կզելուց հրաժարվող մարդկանցից ազատվելու հարցում: Այս մասին ֆեյսբուքում գրել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը և հավելել.

«Բայց վստահ եմ, որ բոլորս միասին ունենալու ենք ազատ, անկախ և հզոր Հայաստան:

Առողջություն եմ մաղթում Վանաձոր խոշորացված համայնքի ընտրված ղեկավար, քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վանաձորի ընտրված համայնքապետ, կալանավորված Մամիկոն Ասլանյանը տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

«Փաստինֆո»

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ