Ծինպին. ՉԺՀ-ն պաշտպանում է իր արժանապատվությունն ու շահերը
Միջազգային արագ փոփոխվող միջավայրում Չինաստանը պաշտպանում է իր ազգային արժանապատվությունն ու շահերը՝ վճռականորեն ստանձնելով Չինաստանի զարգացման և անվտանգության ապահովման նախաձեռնությունը: Այս մասին Չինաստանի նախագահ Սի Ծինպինը հայտարարել է Պեկինում նահանգային և նախարարական մակարդակների ղեկավար կադրերի սեմինարի ժամանակ իր ելույթում, հայտնում է Xinhua-ն։
ՉԺՀ-ի նախագահն ընդգծել է, որ չին ազգի մեծ վերածնունդը հեշտ ու հանգիստ տեղի չի ունենալու գոնգի ու թմբուկի հնչյունների ներքո։ Նա կոչ է արել վճռականություն ցուցաբերել ժամանակակից աշխարհին հատուկ բազմաթիվ նոր առանձնահատկություններով մեծ պայքարում և չին ազգի մեծ երիտասարդացման համար ավելի ջանասիրաբար աշխատելու պատրաստակամություն դրսևորել:
Անցած տասը տարիների բոլոր ձեռքբերումները ձեռք են բերվել կուսակցության և Չինաստանի ժողովրդի համատեղ ջանքերով, ասել է նա։
Նրա խոսքով՝ մարքսիզմի հիմնական դրույթների՝ Չինաստանի կոնկրետ իրողություններին և նրա գեղեցիկ ավանդական մշակույթին ադապտացման հիման վրա կուսակցությունը մշակել է նոր դարաշրջանում չինական բնութագրերով սոցիալիզմի գաղափարը և նոր բեկման է հասել մարքսիզմի չինականացման գործում:
Սի Ծինպինը կոչ է արել կուսակցությանը մշտապես ադապտացնել մարքսիզմը չինական իրողություններին և այն արդիական պահել:
Առաջիկա հինգ տարիները վճռորոշ ժամանակաշրջան են լինելու արդիականացված սոցիալիստական պետության համակողմանի կառուցման սկզբի համար։ Չինաստանի ղեկավարը նշել է, որ հինգ տարվա ընթացքում առողջ զարգացումը կենսական նշանակություն կունենա երկրորդ «հարյուրամյակի երկրորդ նպատակին» հասնելու համար։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-08 19:43
Посол США в Армении Кристина Квин встретилась с представителями парламентской оппозиции. Об этом сообщает пресс-служба посольства.
-
2024-05-08 19:41
Мы примем участие в общенациональном митинге, который состоится 9 мая на площади Республики в Ереване. Об этом говорится в сообщении, распространенном Союзом офицеров запаса Службы национальной безопасности Армении.
-
2024-05-08 19:40
9 мая в Ереване присоединимся к общенациональному митингу. Об этом говорится в заявлении, распространенном блоком «Эчмиадзин».
-
2024-05-08 19:20
Шествие во главе с предстоятелем Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископом Багратом Галстаняном доходит до города Абовян.