Արցախի ԱԽ քարտուղարը դիմել է ռուս խաղաղապահներին
Արցախի անվտանգության խորհուրդը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ Արցախի ԱԽ քարտուղարը ռուս խաղաղապահներից պահանջել է արգելել նրանց պատասխանատվության գոտում ադրբեջանցի և այլ երկրների ԶԼՄ-ների մուտքը առանց համաձայնության։
«2022 թվականի օգոստոսի 18-ին հայաստանյան «168.am» էլեկտրոնային լրատվական միջոցը հրապարակել է «Սա ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունն է, իրականությանը չի համապատասխանում». Արցախի ԱԽ քարտուղարի խոսնակ» վերտառությամբ հոդված, որտեղ, ադրբեջանական Haqqin.az էլեկտրոնային լրատվական միջոցի աշխատակից Էյնուլա Ֆաթուլաևի՝ Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքում և Աղավնո գյուղում գտնվելու և լրագրողական գործունեություն իրականացնելու փաստը ճշտելու նպատակով հարցում է կատարել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի քարտուղարին։
Հարցումը կատարվել է հեռախոսազանգի միջոցով, որի ընթացքում «168.am»-ի լրագրողը Էյնուլա Ֆաթուլաևի՝ Արցախի Հանրապետության տարածքում գտնվելու հանգամանքը ճշտելու նպատակով հետաքրքրվել է, մասնավորապես՝ «․․․արդյո՞ք Էյնուլա Ֆաթուլաևի խումբն այս պահին Աղավնոյում է, այն դեպքում, երբ այնտեղ դեռ հայեր են ապրում, թե՞ դա ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է»։
Տվյալ հարցադրմանը Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի քարտուղարը պատասխանել է․ «Այո․․․ սիրում են, չէ՞, իրենք օգտագործել նման բաներ»՝ նկատի ունենալով ադրբեջանական մամուլում մշտապես տեղ գտնող սադրիչ ապատեղեկատվական հնարքները։
Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի քարտուղարի կողմից հնչեցված պատասխանի բովանդակության տառացի մեկնաբանությունն իսկապես կարող է տպավորություն թողնել, թե տվյալ պաշտոնատար անձը հերքում է ադրբեջանցի լրագրողների՝ Արցախի Հանրապետության տարածքում գտնվելը, մինչդեռ այդ հարցին նման ձևակերպմամբ պատասխանելու իրական նպատակը ադրբեջանական մեդիագործիչների կողմից արտադրվող և տարածվող կեղծիքին է վերաբերում։ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի անունից Անվտանգության խորհրդի գրասենյակը սույն թվականի օգոստոսի 18-ին պատասխանել է լրատվամիջոցների առաջադրած հարցադրումներին։
Անդրադառնալով, մասնավորապես, հանրապետության Քաշաթաղի շրջանում ադրբեջանական լրագրողների գործունեությանը վերաբերող հարցին՝ նշվել է, որ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարը դիմել է Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարին և պահանջել արգելել խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում, առանց Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի և խաղաղապահ զորակազմի համաձայնության, ադրբեջանցի և այլ երկրների զանգվածային լրատվական միջոցների մուտքը», - նշված է հաղորդագրության մեջ։
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-01 19:49
Документы, касающиеся уточнения границ между Арменией и Азербайджаном, о судьбе которых высказывался депутат Тигран Абрамян из блока "Честь имею", были переданы в Министерство обороны, сообщает Комитет кадастра.
-
2024-05-01 19:46
В Министерстве обороны Армении опровергли муссируемую информацию о сдаче 2 позиций.
-
2024-05-01 19:44
Верховный представитель Альянса цивилизаций ООН Мигель Анхель Моратинос напомнил Баку о необходимости защиты религиозного наследия.
-
2024-05-01 19:41
Участник 44-дневной войны Ишхан Геворкян с 18:00 часов 1 мая начал 72-часовую сидячую забастовку перед зданием правительства Армении.