Последние новости

ԱԻՆ ղեկավար․ Մոլերն ու առևտրի կենտրոնները բարձր ռիսկային օբյեկտներ են

Արտակարգ իրավիճակների նախարարության համար մոլերն ու առևտրի կենտրոնները բարձր ռիսկային օբյեկտներ են։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի առցանց ասուլիսի ժամանակ ասաց ԱԻՆ ղեկավար Արմեն Փամբուխչյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունից հետո նման օբյեկտներում լրացուցիչ ստուգումներ են իրականացվում։

Նրա խոսքով, ԱԻՆ-ը ծրագրեր ունի տարբեր սցենարներով միջադեպերի համար։ Սակայն մնացած հարցերին կպատասխանեն տեսչական մարմինները։

«Սուրմալու» առևտրի կենտրոնի շենքի հետագա ճակատագրի մասին հարցին նախարարը պատասխանեց, որ հենասյուները բավական ամուր են, սակայն պատերը «հեռացել են» հենասյուներից, ուստի, ԱԻՆ-ի գնահատմամբ, շենքի հետագա շահագործումը նպատակահարմար չէ, այն պետք է ապամոնտաժվի։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ