Последние новости

Երևանի շենքերից մեկի հետնամասում մարտական նռնակ է հայտնաբերվել

Երևանի Արարատյան փողոցի շենքերից մեկի հետնամասում «Ֆ-1» տեսակի նռնակ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն այդ մասին տեղեկացել է ժամը 06։37-ին։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը։

Սակրավորները վնասազերծել են «Ֆ-1» տեսակի մարտական նռնակը և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ