Последние новости

«Հրապարակ». ԱՇՈՒՆՆ ԻՍԿԱՊԵՍ ԿԱՐՈՂ Է ԹԵԺ ԼԻՆԵԼ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ոչ ոք չէր սպասում, իհարկե, որ օգոստոսի 23-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա, կամ Հայաստանի կյանքում տեկտոնական շարժեր կգրանցվեն: Բայց Անկախության հռչակագրի օրն իր մեջ հետաքրքիր խորհուրդ էր պարունակում, և Էդգար Ղազարյանն այդ խորհուրդը լիուլի օգտագործեց` մենմենակ նախաձեռնելով ԳԽ սիմվոլիկ նիստն ու երեկոյան հանրահավաքը:

Եվ եթե հաշվի առնենք, որ դրանք մեկ մարդու նախաձեռնությամբ ու ջանքերով իրականացված միջոցառումներ էին, պետք է արձանագրենք, որ Ղազարյանը կարողացել էր 2-3 հազար մարդ բերել հրապարակ:

Իսկ եթե այս նախաձեռնությունը շարունակություն ունենա, և առաջիկայում նոր ուժեր ու նախաձեռնություններ միանան, կարող է աշունն իսկապես թեժ լինել և որոշակի գործընթացներ գեներացնել»։

Aysor.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ