Միայն փոքր չափով կծածկի գնաճը. տնտեսագետը` կենսաթոշակների բարձրացման մասին
Հայաստանում կենսաթոշակների բարձրացումը շատ էական օգուտ չի լինի թոշակառուների համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դոցենտ Աղասի Թավադյանը։
Նշենք, որ օգոստոսի 24-ին կառավարության նիստում ներկայացվեց որոշման նախագիծ, համաձայն որի սեպտեմբերի 1-ից Հայաստանում կենսաթոշակներն ու նպաստները կբարձրանան։
«Սա շատ կարևոր որոշում է, սակայն պետք է հասկանալ, որ կա զգայունության շեմ հասկացողություն։ Այսինքն` քանակական փոփոխությունները չեն դառնա որակական փոփոխություն, մինչև որոշակի կետի անցում կատարելը։ Պետությունը ներկայիս եղած տնտեսության շնորհիվ կարող է իրեն թույլ տալ թոշակի բարձրացում, քանի որ մենք ունենք 14 տոկոս և ավելի տնտեսական աճ, ինչպես նաև արտահանումն ու ներմուծումն է այս 7 ամսում ավելացել»,– ասաց Թավադյանը։
Տնտեսագետը շեշտեց, որ սննդամթերքի գնաճն հատկապես անապահով խավի, ինչպես նաև թոշակառուների գրպանի վրա է ազդեցություն ունենում, և կենսաթոշակի որոշակի բարձրացումը ուղղված է տվյալ գումարների վերափոխանցմանը։ Կենսաթոշակների բարձրացումը, ըստ փորձագետի, շատ մեծ օգուտ չի տա, քանի որ վերջին տարիների հետ համեմատած, ՀՀ–ում առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը բավականին մեծ է։
«Սա հիմնականում կազմում է թոշակառուների սպառողական զամբյուղի մեծ մասը և 2000-3000 դրամով բարձրացումը միայն փոքր չափով կարող է ծածկել գնաճը»,– նշեց Թավադյանը։
Նրա խոսքով` պետությունը կարող էր իրեն թույլ տալ կենսաթոշակներն ավելի շատ բարձրացնել։
Հիշեցնենք, որ նախագծով նախատեսվում է, որ նվազագույն աշխատանքային հիմնական կեսնաթոշակի չափը ներկայիս 18 000 դրամի փոխարեն սահմանվում է 21 800 դրամ, նվազագույն կենսաթոշակի չափն էլ` 28 600-ի փոխարեն 30 500 դրամ, զինվորական կենսաթոշակի չափը` 18 000 դրամի փոխարեն 20 000 դրամ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".