Последние новости

«Fly Arna»-ն Երևանից Սոչի չվերթեր կիրականացնի

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և «Air Arabia» խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող «Fly Arna» ավիաընկերությունը սեպտեմբերի 23-ից կբացի իր չորրորդ կանոնավոր չվերթը՝ Երևանից Սոչի։ Տեղեկությունը հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։

Ավիաընկերությունը շաբաթական երեք չվերթ կիրականացնի` չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին։

«Մոսկվայից հետո Սոչին Ռուսաստանի երկրորդ քաղաքն է, ուր «Fly Arna»-ն ուղիղ թռիչքներ կիրականացնի։ Հպարտ ենք մեր չվերթային ցանցի հերթական ընդլայնմամբ, ինչը մեր ուղևորներին հնարավորություն կտա ճամփորդելու Սոչի գործնական և հանգստի նպատակներով»,- ասել է «Fly Arna»-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:

Նշվում է նաև, որ «FlyArna»-ն հետևողականորեն աշխատում է չվերթերի աշխարհագրության ընդլայնման վրա և շուտով կհայտարարի նոր ուղղությունների մասին։

Հիշեցնենք, որ «Fly Arna» հայկական ազգային ավիափոխադրողը Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և «Էյր Արաբիա» խմբի համատեղ ձեռնարկն է: Տեղակայված է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ «Fly Arna»-ն հետևում է Air Arabia-ի բյուջետային բիզնես մոդելին:

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ