Արտակ Բեգլարյանի մոտ քննարկվել է բարձրագույն կրթության համակարգի ուսման վարձերի փոխհատուցման ծրագիրը
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 8-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն բարձրագույն կրթության համակարգի ուսման վարձերի փոխհատուցման ծրագրի շուրջ՝ մասնակցությամբ ԿԳՄՍ նախարարության պաշտոնյաների, ԱԺ պատգամավորների, բուհերի և միջին մասնագիտական հաստատությունների ղեկավարների:
«Հանրապետության նախագահի ծրագրի հիման վրա, ինչպես նաև 2020թ. հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված՝ արդեն 2 տարի է, ինչ գրեթե բոլոր ուսանողները ուսման վարձի փոխհատուցում են ստանում կառավարության կողմից: Այժմ մենք խնդիր ունենք 2022-23 ուստարվա փոխհատուցումների տրամադրման կարգը հաստատելու՝ հաշվի առնելով նախընթաց շրջանի փորձը: Մենք պետք է անվճար կրթության այս մեխանիզմով ապահովենք թե՛ Նախագահի ծրագրի իրականացումը, թե՛ կրթության որակի խթանումը և թե՛ սոցիալական երաշխիքների կիրառումը», - նշել է պետական նախարարը:
Արտակ Բեգլարյանը տեղեկացրել է, որ համապատասխան նախագիծը գրավոր ուղարկվել է բուհեր, միջին մասնագիտական հաստատություններ և բոլոր շահագրգիռ դերակատարներին, իսկ քննարկումն էլ թույլ կտա ունենալ առավել կատարելագործված փաստաթուղթ:
Մանրակրկիտ քննարկման արդյունքում մի շարք բարելավումներ են կատարվել նախագծում, որոնք կամփոփվեն լիազոր մարմնում և կներկայացվեն կառավարության հաստատմանը:
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-08 18:08
Арцахцы собрались в Нор Ачине и ждут участников шествия во главе с предстоятелем Тавушской епархии ААЦ, архиепископом Багратом Галстаняном. Здесь находятся молодежь Арцаха, депутаты НС Нагорного Карабаха, мэр Степанакерта. Они ждут предстоятеля Арцахской епархии ААЦ, епископа Вртанеса Абрамяна.
-
2024-05-08 18:06
В шествии участвуют представители всех парламентских и внепарламентских сил. Об этом сегодня, 8 мая, в ходе шествия в город Абовян заявил в беседе с журналистами предстоятель Тавушской епархии архиепископ Баграт Галстанян.
-
2024-05-08 18:04
Британские власти намерены выслать российского военного атташе при посольстве в Лондоне. Об этом, как сообщает Reuters, заявил министр внутренних дел страны Джеймс Клеверли, назвав российского дипломата "необъявленным офицером военной разведки".
-
2024-05-08 18:03
8 мая 1992 года началось освобождение армянского города-крепости Шуши. Это историческое событие более известно как военная операция под кодовым названием "Свадьба в горах".