Последние новости

Գարեգին Բ․ Ազգային ողջ ներուժը պետք է համախմբենք և սատար լինենք հայոց բանակին

Ակնհայտ է՝ թշնամին չի փոխվել, չեն փոխվել նաև նրա նկրտումներն ու մտադրությունները։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՆՍՕՏՏԱմենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։

«2020 թվականի պատերազմը, վայրագ գործողությունները Արցախի մեր ժողովրդի և ոտնձգությունները Հայաստանի սահմանների նկատմամբ, որ համարժեք միջազգային գնահատականի այդպես էլ չարժանացան, համարձակություն ներշնչեցին թշնամուն շարունակական ռազմական գործողություններով փորձելու հասնել ցանկալի զիջումների։ Իրական, արժանապատիվ խաղաղությունը չի կարող հաստատվել սպառնալիքներով ու պարտադրանքներով, չի կարող բարեբեր լինել և հարատևություն ունենալ»,–ասված է կաթողիկոսի ուղերձում։

Գարեգին Բ-ն հայտնում է, որ առկա իրադրության մեջ չպետք է թույլ տանք, որ անմիաբանությունն ու ներհասարակական բևեռացումները մեզ առաջնորդեն նոր պարտությունների, պարտադրված խաղաղությունը՝ նոր զիջումների։

Մեր միասնականությամբ և հայրենիքի հանդեպ հավատարմությամբ պետք է դիմակայենք նաև այս փորձությանը։ Ուստի, ըստ նրա, մեր կարողություններն ու հնարավորությունները, ազգային ողջ ներուժը պետք է համախմբենք և սատար լինենք հայոց բանակին և հայրենիքի կարիքներին

Գարեգին Բ–ն կոչ է անում միջազգային հանրությանը և հատկապես բարեկամ երկրներին՝ քայլեր ձեռնարկել կասեցնելու Ադրբեջանի հերթական ագրեսիան և նկրտումները։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ