Թուրքիան չպետք է ՆԱՏՕ-ի անդամ լինի. ՌԴ ԱԳՆ-ն՝ Թուրքիայի՝ ՇՀԿ-ին անդամակցության մասին
Թուրքիան ՇՀԿ-ին միանալու համար պետք է մի շարք չափանիշների համապատասխանի, այլ ոչ թե լինի ՆԱՏՕ-ի նման դաշինքների անդամ, «ՌԻԱ Նովոստի»-ն ասել է ՇՀԿ-ի հարցերով ՌԴ նախագահի հատուկ բանագնաց, ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Բախտիյոր Խակիմովը։
«Մենք նոր անդամների ընդունման կանոնակարգեր ունենք, որոնք մի շարք չափանիշներ են նախատեսում, այդ թվում՝ պատկանելը եվրասիական տարածաշրջանին, ՇՀԿ անդամ երկրների հետ ակտիվ դիվանագիտական և առևտրատնտեսական հարաբերությունների և մշակութային կապերի պահպանումը և հակասությունների բացակայությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների բացակայությունը, ինչպես նաև չմասնակցելը թշնամական են կամ ՇՀԿ անդամների դեմ ուղղված գործողություններին և դաշինքներին»,- ասել է ՌԴ ԱԳՆ դեսպանը:
Նա նշել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, որը Ռուսաստանին ոչ թե պարզապես հակառակորդ, այլ թիվ մեկ թշնամի է հայտարարել։
Խակիմովը նշել է, որ Թուրքիային և ՇՀԿ-ին կապող բոլոր դրական կողմերին զուգահեռ կան գործոններ, որոնք մանրակրկիտ կուսումնասիրվեն։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-02 20:00
Группа ученых из Китая провела масштабное исследование и выявила шесть способов проведения свободного времени, которые замедляют ухудшение памяти и уменьшают риск деменции.
-
2024-05-02 19:50
Грузия отказалась от переговоров по стратегическому партнерству с США, заявила американский посол Робин Данниган.
-
2024-05-02 19:48
Сразу несколько статей Конституции Армении были нарушены при блокировке сотрудниками полиции дороги, ведущей к селу Киранц Тавушской области. Об этом координатор инициативы "Айакве" Аветик Чалабян заявил на акции оповещения перед зданием МВД Армении, передает Sputnik Армения.
-
2024-05-02 19:45
Канцлер Германии Олаф Шольц встретится с президентом Франции Эммануэлем Макроном в четверг вечером в Париже на ужине, чтобы обсудить политику Европейского союза и Китая, пишет Politico, передает NEWS.am.