Последние новости

Զապորոժիեի մարզն իր վարչական սահմաններում անկախություն կհայտարարի

Զապորոժիեի մարզի ազատագրված տարածքը հանրաքվեից հետո կհայտարարի գոյություն ունեցող վարչական սահմաններում իր անկախության մասին, հայտարարել է Զապորոժիեի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ամբողջ Զապորոժիեի մարզը, իհարկե։ Այլ կերպ հնարավոր չէ։ Զապորոժիեի մարզի բոլոր (վարչական) սահմաններում»,- ասել է Ռոգովը «Սոլովյով Live»-ի եթերում՝ պատասխանելով հարցին, թե անկախությունը հանրաքվեի արդյունքներով ինչ սահմաններով է որոշվելու։

Նա հավելել է, որ այսօր ազատագրվել է Զապորոժիեի մարզի 73 տոկոսը։ Սակայն գլխավոր քաղաքը՝ շրջկենտրոնը՝ Զապորոժիեն, Դնեպրի աջ ափին մնում է Ուկրաինայի իշխանությունների վերահսկողության տակ։

Երեքշաբթի օրը Մելիտոպոլում տեղի է ունեցել Զապորոժիեի մարզի քաղաքացիների համազգային համագումարը, որը քննարկել է Ռուսաստանին միանալու հանրաքվե անցկացնելու հարցը։ Համագումարում «Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման նախագահ Վլադիմիր Ռոգովը և շարժման այլ անդամներ դիմել են Զապորոժիեի շրջանի վարչակազմի ղեկավար Եվգենի Բալիցկիին՝ պահանջելով որքան հնարավոր է շուտ հանրաքվե անցկացնել Ռուսաստանին միանալու վերաբերյալ։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ