Последние новости

Հայաստանը այլ պայմանավորվածությունների մաս չի կազմել ու չի կազմելու․ Միրզոյանը՝ Օսկանյանին

Այլ բան, քան գրված, ստորագրված ու հրապարակված հայտարարությունն է՝ չկա։ Հայաստանը այլ պայմանավորվածությունների մաս չի կազմել ու չի կազմելու։

Այսօր ԱԺ-ում հայտարարեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հարցին։ Հարցը վերաբերում էր նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի՝ օրեր առաջ հրապարակված հոդվածին, որտեղ նա ենթադրություն էր անում, որ բացի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, կան նաև բանավոր պայմանավորվածություններ։

«Ես առնվազն տարակուսանք ապրեցի, երբ կարդացի դա, որովհետև պնդումների հիմքում դրված է «թե»-ական վարկած, թե կան բանավոր պայմանավորվածություններ։ Իսկ ի՞նչ, եթե այդպիսի պայմանավորվածություններ չկան։ Փաստորեն ամբողջ թեզը, ամբողջ վերլուծությունը անիմաստ, անտեղի բառերի միացություն է դառնում»,- նշեց Միրզոյանը ու հավելեց, որ ոչ մի բանավոր պայմանավորվածություն չկա։

Արարատ Միրզոյանը կարծում է նաև, որ այս հարցը քաղաքական ենթատեքստ ունի «Սա ամբողջությամբ ադրբեջանական նարատիվ է։ Իբր Հայաստանը ինչ-որ բան է պարտավորվել ու չի անում, և դա լեգիտիմացնում է իրենց ագրեսիան Հայաստանի նկատմամբ»,-նշեց նախարարը։

Նա նաև խորհուրդ տվեց Վարդան Օսկանյանին այդպիսի մտքեր շրջանառելուց առաջ այդ կողմին էլ ուշադրություն դարձնել։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ