Последние новости

Ինը ամիսների տվյալներով Հայաստան է ժամանել շուրջ 780,000 ՌԴ քաղաքացի

Միգրացիոն ծառայության տվյալներով, այս տարվա առաջին ինը ամիսներին Ռուսաստանից Հայաստան աննախադեպ մեծ հոսք է գրանցվել։

«Ինը ամիսների տվյալներով, Ռուսաստանի քաղաքացու անձնագրով Հայաստանի Հանրապետություն մուտքերի քանակը շուրջ 780 հազար է։ Ելքերի քանակը 740 հազարի կարգի է, այսինքն՝ տարբերություն մենք ունենք 42 հազարից մի փոքր ավել։ Ընդհանուր առմամբ, աճողական միտումը նկատելի է», - «Ազատությանը» հայտնել է ՀՀ ՏԿԵ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

Միայն սեպտեմբերին Ռուսաստանից Հայաստան է ժամանել շուրջ 60 հազար քաղաքացի։ Ներհոսքը սկսվեց գարնանը՝ ռուս-ուկրաինական պատերազմի առաջին իսկ շաբաթներից։ Սեպտեմբերի 21-ին՝ մասնակի զորահավաքի հայտարարությունից հետո նոր հոսք է սկսվել։

Verelq.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ