Քրիստինե Գրիգորյան․ Հայ գերիները խոշտանգվել են մինչև Բաքվի ՔԿՀ մուտք գործելը
Հայ–ադրբեջանական սահմանին վերջին ագրեսիայի ընթացքում գերեվարված հայ զինծառայողները խոշտանգվել են մինչև Բաքվի քրեակատարողական հաստատություն մուտք գործելը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։
«Գերեվարման պահից տեղափոխվել են մի ռազմակականացված կետ, հետո նրանց տարել են մի իրավապահ մարմնի մեկուսարան և մի քանի օր այնտեղ պահել։ Խոշտանգումները հենց այդ ընթացքում են եղել, տղաները շատ զազրելի դեպքեր են պատմել։ Բաքվի քրեակատարողական հաստատությունում խոշտանգումների չեն ենթարկվել, սակայն վատ վերաբերմունքի դրսևորումներ եղել են»,– նշեց Գրիգորյանը։
Նա շեշտեց նաև, որ ադրբեջանական ԶՈւ կողմից գերեվարված հայ զինծառայողները մի խումբ չեն եղել, նրանք տարբեր օրերի են գերի ընկել։
Հարցին, արդյոք վերադարձված զինծառայողները հոգեբանական աջակցության կարիք ունեն, ՄԻՊ–ն ընդգծեց` դրա կարիքն ունեն և՛ զինվորները, և՛ նրանց ընտանիքի անդամները։
«Արդեն իսկ առաջարկում ենք մասնագիտական աջակցություն, սակայն տղաների մի մասն առաջին ռեակցիայի ժամանակ ասում է` «չէ, ամեն ինչ նորմալ է», չնայած այլ ռեակցիաներ էլ կան։ Այս ուղղությամբ աշխատում ենք»,– նշեց Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Քրիստինե Գրիգորյանը հայտնել էր, որ իրենք առանձին հանդիպումներ են ունեցել ՀՀ վերադարձած 17 գերիների հետ, որի ժամանակ գրեթե բոլորը հայտնել են խոշտանգումների և բժիշկների կողմից վատ վերաբերմունքի մասին։
ՄԻՊ աշխատակազմը զեկույց է պատրաստելու, որի միջոցով կարձանագրվեն տղաների հայտնած փաստական տվյալները։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-16 14:17
Стартовал рабочий визит министра иностранных дел Республики Армения Арарата Мирзояна в Страсбург. Об этом сообщает пресс-служба МИД Армении, передает Verelq.am.
-
2024-05-16 14:12
Власти Азербайджана продлили срок незаконного ареста экс-госминистра Нагорного Карабаха Рубена Варданяна. Арест продлен на 5 месяцев, передает News.am.
-
2024-05-16 14:10
Полиция Сербии на севере страны задержала мужчину за угрозы президенту Александру Вучичу. Об этом сообщило сербское МВД, передает Sputnik Армения.
-
2024-05-16 14:08
Правительство Армении утвердило на заседании в четверг программу жилищной поддержки вынужденным переселенцам из Нагорного Карабаха, передает Sputnik Армения.