Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խումբը դատապարտեց Ադրբեջանի ագրեսիան
Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խումբը դատապարտում է Ադրբեջանի վերջին ագրեսիան Հայաստանի դեմ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավոր Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը:
«Հայաստանը մեր համայնքի մի մասն է, կիսում է մեր արժեքները: Այդ իսկ պատճառով մենք այստեղ ենք պաշտպանելու այդ արժեքները: Մենք այստեղ ենք դատապարտելու ռազմական ագրեսիան, որը տեղի է ունեցել Հայաստանի դեմ սեպտեմբերի 13-ին: Մենք տեսել ենք հանցագործություններ և ցանկանում ենք նշել, որ մենք Հայաստանի հետ ենք և դատապարտում ենք Ադրբեջանի գործողությունները: Ադրբեջանը ամբողջական պատասխանատվություն է կրում տեղի ունեցած իրադարձությունների համար»,- ընդգծեց Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը:
Պատգամավորի խոսքով՝ Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խումբը Հայաստան է եկել հստակ նշելու, թե ով է ագրեսորը և ասելու, որ տեղեկացված են, թե ինչ է կատարվում հայ-ադրբեջանական սահմանին:
«Մենք տեսնում ենք, որ կա հստակ ագրեսոր: Մենք այստեղ ենք, որ ասենք, որ դուք մենակ չեք, մենք մասն ենք միջազգային աչքի և ականջի: Եվ դրանք բաց են, որպեսզի ուշադրությամբ լսենք ձեզ: Նմանատիպ քրեորեն դատապարտելի արարքները, ինչպես օրինակ հայ ռազմագերիների գնդակահարության տեսագրությունը, պատերազմական հանցագործություններ են: Պատերազմական հանցագործությունները պետք է պատժվեն: Հայաստանի տարածքային ամբողջականությունը ամենակարևորն է այս տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելու համար: Եվ միջազգային համայնքը պետք է դատապարտի, որպեսզի պաշտպանենք Հայաստանը»,- եզրափակեց Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-04 09:38
Согласно данным соцопроса, для 84,2% населения Армении, память о Геноциде армян - это трагедия, память о которой следует закрепить в Конституции РА. Как передает Verelq.am, об этом в своем Телеграм-канале пишет политолог Бениамин Матевосян:
-
2024-05-04 09:36
Нынешние события в Тавуше и примененная властью сила против мирных митингующих могут привести к двум возможным сценариям – установление полной диктатуры или смена власти. Об этом заявил политтехнолог Карен Кочарян, передает Verelq.am.
-
2024-05-04 09:34
Правительство России ввело до 31 августа запрет на вывоз тростникового или свекловичного сахара и химически чистой сахарозы, передает РИА "Новости".
-
2024-05-04 09:32
Комиссия США по международной религиозной свободе выявила, что условия со свободой вероисповедания в Азербайджане «имели отрицательную тенденцию» после конфликта в Нагорном Карабахе, пишет Christian Post, передает NEWS.am.