Իրինա Յոլյան․ Թշնամին հափշտակել է 8000 գլուխ մանր եղջերավոր անասուններ Իշխանասարից
Սեպտեմբերին տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի ժամանակ թշնամին Սյունիքի մարզից հափշտակել է 8000 գլուխ մանր եղջերավոր անասուն և 8 տնակ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը:
«Ընդհանուր առմամբ այդ հրետակոծության վնասները մեր կողմից հաշվառվել են և ներկայացվել են մարզպետարան: Տների վնասի մասով Վերիշեն և Ակներ գյուղերում արդեն բնակիչները փոխհատուցումներ ստացել են: Մոտ 31 ֆերմերներ իրենց անասուններին կորցրել են, որովհետև թշնամին հափշտակել է 8000 գլուխ մանր եղջերավոր անասուններ Իշխանասարից, խոսքը գնում է Խնձորեսկ և Վերին Խնձորեսկ բնակավայրերի ֆերմերների մասին: Նաև ունեցել են մեքենաներ այդ հատվածում, որոնք որ տնակների կցորդներ են որպես ծառայել և այդ 8 տնակները նույնպես հափշտակվել են: Այս մասին հավաքագրված ինֆորմացիան ներկայացրել ենք մարզպետարան, այս պահին դեռ որևէ ինֆորմացիա չկա»,- ասաց նա:
Փոխքաղաքապետի խոսքով` դեռ վերջնական որոշված չէ վնասի չափը, քանի որ դեռ որոշված չէ` ոնց է հաշվարկն արվելու:
«Ընդհանրապես 2020 թվականի պատերազմից հետո մեր արոտավայրերը զգալի կրճատվել են, և մենք լուրջ խնդիրներ ունենք այդ մասով: Ժամանակ առ ժամանակ անասուները անցել են թշնամու վերահսկողության տակ գտնվող հատված և դեռ փոխհատուցումները չեն ստացել: Այնպես որ ժամանակ առ ժամանակ այդ կորուստները բերում են նրան, որ մարդիկ գյուղում ապրելով խուսափում են անասուններ պահելուց»,-ասաց նա` հավելելով, որ և պատերազմի և վերջին ագրեսիայի ընթացքում անվտանգային միջավայրը շատ է փոխվել` ազդելով գյուղատնտեսության վրա:
Յոլյանը նշեց, որ այժմ իրենք փորձում են նոր գործիքակազմով նպաստել գյուղատնտեսության զարգացմանը, այս պահին փորձում են մարզում զարգացնել մեղվապահությունը, վերապատրաստման դասընթացներ են կազմակերպում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-01 17:47
Каждая уступка Армении увеличивает вероятность возобновления войны со стороны Азербайджана. Об этом в беседе с журналистами в селе Киранц 1 мая заявил первый премьер-министр независимой Армении Вазген Манукян.
-
2024-05-01 17:40
Армянские военные врачи примут участие в международных учениях под эгидой НАТО в Венгрии, сообщает оборонное ведомство Армении.
-
2024-05-01 17:34
Минобороны Армрении опровергло слухи о разминировании и отводе войск в Гегаркуникской области.
-
2024-05-01 16:22
Никол Пашинян обвинил жителей приграничного села Киранц в нежелании спасти Армению, пишет «Грапарак».