Последние новости

ՀՀ ՊՆ․ Ադրբեջանի ԶՈւ-ն երեկ երեկոյան կրակել է սահմանի արևելյան ուղղությամբ

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 18:45-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

Նշենք, որ երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական կեղծ հաղորդագրությունն էր տարածել այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ