Լևոն Քոչարյան․ Պահանջում եմ, որ սույն պարոնը ներողություն խնդրի
Մի քանի անգամ սա հերքել ենք, հիմա էլ հատուկ դասալիքի համար եմ կրկնում, ԱՄՆ-ում որևէ տուն, բնակարան, անշարժ գույք չունենք և երբեք էլ չենք ունեցել, ոչ ես, ոչ կինս, ոչ որևէ ուրիշ մեկը մեր ընտանիքից կամ թեկուզ միջնորդավորված ինչ-որ մեկը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահի կրտսեր որդին` Լևոն Քոչարյանը:
«Տեսա, որ հերթական անգամ մեր մասին սուտ և կեղծիք է գրել ծառայությունից խուսափելու նպատակով փաստաթղթեր կեղծելու համար դատված Արման Բաբաջանյանը. մեջբերում-...«ԱՄՆ պատկան մարմինների խնդրանքով ինձ հետ հանդիպման ժամանակ պարզ դարձավ օրինակ, որ Գլենդելի ամենաբանուկ և ամենաթանկ «Ամերիկանա» կոչվող կենտրոնում հայաստանցի նախկին պաշտոնյաները՝ այդ թվում Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը, մի քանի միլիոն դոլարի հասնող բնակարանների սեփականատերեր են, որոնց մեծ մասը տրված է վարձակալությամբ:»
Մի քանի անգամ սա հերքել ենք, հիմա էլ հատուկ դասալիքի համար եմ կրկնում, ԱՄՆ-ում որևէ տուն, բնակարան, անշարժ գույք չունենք և երբեք էլ չենք ունեցել, ոչ ես, ոչ կինս, ոչ որևէ ուրիշ մեկը մեր ընտանիքից կամ թեկուզ միջնորդավորված ինչ-որ մեկը:
1-2 տարի տևող դատական նիստերից խուսափելու համար, առաջարկում և պահանջում եմ, որ սույն պարոնը հերքի իր տարածած ստահոդ տեղեկատվությունը և ներողություն խնդրի:
U.S. Embassy Yerevan -ը կարծում եմ պետք է պարզաբանում պահանջի սույն անձից, քանի որ իր կեղծիքին արժանահավատություն տալու համար, նա հղում է անում ԱՄՆ ինչ-որ պատկան մարմիններին, ովքեր իբր խնդրել են հանդիպել իրեն ու մի բան էլ սուտ բան ասել:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն , Prosecutor General's Office RA առաջարկում եմ ձեզ էլ զբաղվել այս ստախոսով, հարցումներ անել ԱՄՆ և տեղեկացնել հանրությանը»,- գրել է նա:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-28 19:35
Как передает Panorama.am, эксперт по вопросам Азербайджана Анжела Элибегова на своей странице в соцсети Facebook обратилась к Николу Пашиняну:
-
2024-05-28 19:33
Ввод западных войск на Украину - это нагнетание и ещё один шаг к конфликту в Европе и глобальному конфликту, заявил президент РФ Владимир Путин, передает РИА Новости.
-
2024-05-28 19:32
Представители наблюдательной миссии ЕС в Армении и посол Румынии в Ереване Корнел Ионеску посетили аэропорт Капана, а также общины Мегри и Агарак Сюникской области. Об этом сообщается в микроблоге наблюдательной миссии в соцсети X, передает Sputnik Армения.
-
2024-05-28 19:30
Католикос Великого Дома Киликийского Арам I строго осудил инцидент с запретом на вход в мемориальный комплекс Католикоса Всех армян Гарегина II. Об этом говорится в заявлении Дома Киликийского, передает Sputnik Армения.