Последние новости

ԵՄ դիտորդները պարեկային ծառայություն են սկսել հայ-ադրբեջանական սահմանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԵՄ դիտորդները պարեկայինծառայություն են սկսել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։ Տեղեկությունը հայտնում է ԵՄ անվտանգության պաշտպանության գերատեսչությունը (EU Security Defence) իր Twitter–յան էջում։

 


Հաղորդագրությունում ասվում է, որ առաջիկա երկու ամիսների ընթացքում ԵՄ դիտորդները սահմանի հայկական կողմից կհետևեն իրավիճակին, որպեսզի ստեղծվի վստահություն ու նպաստի սահմանային հանձնաժողովների աշխատանքին։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո Երևանն իր համաձայնությունն էր տվել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքին։

Հոկտեմբերի 14-ին Երևան է ժամանել Եվրամիության տեխնիկական պատվիրակությունը՝ Ադրբեջանի հետ սահմանին մոնիթորինգի առաքելության աշխատանքները նախապատրաստելու նպատակով:

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ