Последние новости

Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներն այցելել են Զինվորի տուն, հիացել տղաների լավատեսությամբ

Պաշտոնական այցով Երևանում գտնվող Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ Գիյոմ Գասպարյանը, Անն-Լորանս Պետելը, Լյուկ Լամիրոն, Մոհամեդ Լաքիլան և Սառա Թանզիլին հոկտեմբերի 28-ին այցելել են Զինվորի տուն վերականգնողական կենտրոն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջից:

Ֆրանսիացի պատգամավորները Զինվորի տանը զրուցել են Արցախյան երրորդ պատերազմում և ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով տարբեր աստիճանի վիրավորում ստացած զինվորների հետ, հետաքրքրվել են նրանց առողջական վիճակով, հետևել բուժվողների կազդուրման գործընթացին։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նրանց ներկայացրել է կառույցի նախապատմությունը։

«Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները հիացած էին Զինվորի տան տղաների լավատեսությամբ ու անկոտրում կամքով: Տղաներից շատերն արդեն հաղթահարել են հետպատերազմական տագնապներն ու վախերը, մղձավանջային երազներն ու հիշողությունները, քնի խանգարումներն ու խուճապային գրոհները»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հյուրերը նաև հնարավորություն են ունեցել կենտրոնում բուժվող տղաների մասին տեսաֆիլմ դիտելու։

Ֆրանսիացի հյուրերն առողջություն և շուտափույթ ապաքինում են մաղթել զինվորներին:

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ