Последние новости

Հնդկաստանում կախովի կամրջի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 141-ի

Հնդկաստանի Գուջարաթ նահանգում կախովի կամրջի փլուզման հետևանքով առնվազն 141 մարդ է զոհվել։ Տեղեկությունը հաղորդում է NDTV-ն:

Պաշտոնյաների խոսքով՝ ևս 19 մարդ հոսպիտալացվել է լուրջ վնասվածքներով։

Ընդհանուր առմամբ 177 քաղաքացու է հաջողվել փրկել։

Ավելի քան 140 տարի առաջ կառուցված Մաչխու ամբարտակի կամուրջը, որը գտնվում է Մորբի քաղաքի մոտ, փակվել է վերջին երկու տարիների ընթացքում և վերակառուցումից հետո բացվել էր ընդամենը չորս օր առաջ՝ հոկտեմբերի 26-ին:

Իշխանության տվյալներով՝ կամրջի փլուզման պահին դրա վրա ավելի քան 500 մարդ է եղել, այդ թվում՝ երեխաներ։ Հաղորդվում է, որ կամրջի փլուզումից հետո ավելի քան 350 մարդ ջրի մեջ է հայտնվել։ Hindu պարբերականի տվյալներով՝ կամուրջը վերանորոգվել է մասնավոր ընկերության կողմից և բացվել է առանց համապատասխանության հավաստագրի։

Կամուրջի փլուզումից հետո փրկարարական գործողություն է սկսվել, դեպքի վայր են ժամանել Ազգային աղետների արձագանքման հինգ խմբեր, ավելի ուշ փրկարարներին միացել են բանակի, նավատորմի ու ռազմաօդային ուժերի ծառայողները:

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ