Regnum գործակալությունը դադարեցրել է աշխատանքը
Regnum լրատվական գործակալության սեփականատերը փոխել է ընկերության ղեկավար կազմը։ Մինչ իրավիճակի պարզաբանումը Regnum-ի աշխատանքը դադարեցվել է։ Այս մասին ասվում է գործակալության կայքում տեղակայված հաղորդագրության մեջ։
Մասնավորապես, գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը գրել է․ «Հարգելի՛ ընթերցողներ, Regnum-ի սեփականատերը՝ չբացատրելով պատճառներն ու նպատակները, փոխել է գործակալության ղեկավար կազմը։ Սա անհնար է դարձրել գործակալության հետագա աշխատանքը նախկին ձևաչափով, որը 2022 թվականի հուլիսին՝ կապված գործակալության 20-ամյակի հետ, բարձր է գնահատվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։ Մինչև իրավիճակի պարզաբանումը գործակալությունը դադարեցնում է աշխատանքը»։
Regnum-ը հիմնադրվել է 2002 թվականի հուլիսի 22-ին։ Գործակալությունը լուսաբանում էր Ռուսաստանի Դաշնության բոլոր շրջանների, Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի հարևան պետությունների իրադարձությունները։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-03 19:42
Координатор инициативы Аветик Чалабян в беседе с журналистами заявил, что вместе с Менуа Согомоняном сегодня представил в прокуратуру сообщение о преступлении.
-
2024-05-03 19:41
Антикоррупционный комитет Армении проверяет деньги неизвестного происхождения, переданные партии «Гражданский договор».
-
2024-05-03 19:39
Минобороны Армении сообщило о предстоящих взрывных работах в рамках разминирования участка границы в Тавуше.
-
2024-05-03 19:38
Католикос всех армян Гарегин II принял в Первопрестольном Святом Эчмиадзине делегацию, возглавляемую руководителем Организации исламской культуры и коммуникации Ирана Мохаммадом Мехди Иманипуром.