Последние новости

Պետդումայի պատգամավոր․ Ռուսաստանն առանց Հայաստանի չենք պատկերացնում

Մենք չենք պատկերացնում Հայաստանն առանց Ռուսաստանի և Ռուսաստանն առանց Հայաստանի։ Նոյեմբերի 10-ին Հայաստանի խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաևը։

Նրա խոսքով՝ երկրներին կապում է մեծ հաղթանակը, որը ոչ ոք չի կարող խլել։ «Մեզ կապում է նաև ընդհանուր մշակույթը, պատմությունը, կրոնը, հավատքը»,- հավելեց նա։

Տայսաևը նշեց, որ խորհրդարանական համագործակցության բաղադրիչն էլ ավելի կարևոր դեր պետք է ունենա Հայաստանի և Ռուսաստանի խնդիրների լուծման գործում։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ