Հայաստանի մասնակցությամբ Զարգացման ինստիտուտների եվրասիական կոնսորցիում կստեղծվի
Առաջիկայում Հայաստանի մասնակցությամբ Զարգացման ինստիտուտների եվրասիական կոնսորցիում կստեղծվի։ Համապատասխան առաջարկով հանդես է եկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան։ «ԵԱՏՄ երկրների տնտեսական անվտանգությունն ու կայունությունը. Պետության և բիզնեսի հնարավորությունները» թեմայով միջազգային համաժողովի ընթացքում տեղեկությունը հայտնեց ՌԴ Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության գլխավոր տնօրենի խորհրդական Անտոն Մոսկալենկովը։
«Կոնսորցիումի առանցքային խնդիրը կլինի նախագծերի, ֆլագմանների և ինտեգրման խորհրդանիշների որոնումը, որոնք կհովանավորվեն Եվրասիական զարգացման բանկի, ազգային բանկերի կողմից», – ասաց նա։
Մոսկալենկովի խոսքով` ընթացիկ տարվա աշխարհաքաղաքական իրադարձությունները ցույց են տալիս, որ ՌԴ–ի և հարակից պետությունների տնտեսության սթրես–թեստերը քիչ թե շատ կայուն են անցնում։ Մասնավորապես կայունացել են փոխարժեքներն ու գնաճը ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներում։
«Սակայն մեր երկրներում կայուն աճի համար շատ քիչ հնարավորություններ կան», – ասել է նա։
Այդ պատճառով գործակալությունն աջակցել է կոնսորցիում ստեղծելու վերաբերյալ ԵՏՀ–ի կոլեգիայի առաջարկին։ Մոսկալենկովը նշեց, որ աճի նոր հնարավորություններ գտնելու համար նախկին ներդրումային պարադիգմով զարգանալը բավարար չէ։
Ինչ վերաբերում է եվրասիական ինտեգրմանը, ապա, մասնագետի խոսքով, չնայած կարճ ժամկետին, այն կայացել է։ Այժմ մաքսային ինտեգրման նոր ձևերին անցնելու և կադրերի վերապատրաստման աշխատանքներ են ընթանում։
Այդ առիթով Հայաստանը՝ որպես ոչ շատ մեծ տնտեսություն ունեցող երկիր, բարձր ռիսկերի է բախվում կադրերի ցածր որակավորման պատճառով։
Մոսկալենկովի խոսքով` լուրջ ներդրումներ ներգրավելու համար անհրաժեշտ է լուծել այդ խնդիրը։ Ռուսաստանը, որն արդեն հաղթահարել է դա, պատրաստ է օգնել։
Հիմա քննարկվում է նաև Հայաստանում հանրապետական միության գործընկերների հետ իրավասությունների զարգացման կենտրոնի ստեղծման հարցը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-20 05:30
Иранское агентство Tasnim со ссылкой на командующего армией иранской провинции Восточный Азербайджан сообщает, что было обнаружено точное местоположение потерпевшего крушение вертолета президента Ирана Эбрахима Раиси.
-
2024-05-20 05:27
Кабинет министров Ирана провел в воскресенье экстренное заседание, чтобы разобраться с последствиями крушения вертолета на северо-западе страны, на борту которого находились президент Ирана Эбрахим Раиси и другие высокопоставленные лица, собщает ИРНА.
-
2024-05-20 05:24
Иранист Вардан Восканян прокомментировал реакцию азербайджанской стороны на крушение вертолета президента Ирана Эбрахима Раиси после визита в Азербайджан.
-
2024-05-20 05:14
Духовный лидер Ирана Аятолла Хаменеи сожалеет об аварии вертолета, на борту которого находились президент страны Эбрахим Раиси и его окружение и надеется на их благополучное возвращение.