Հայ և իրանցի դիվանագետները Թեհրանում քննարկել են հարաբերությունների ընդլայնման հեռանկարները
Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը նախօրեի երեկոյան Թեհրանում բանակցություններ է վարել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ։ Նրանք քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, տեղեկացրել է Mehr գործակալությունը։
Սաֆարյանը բարձր է գնահատել Իրանի սկզբունքային և կառուցողական դիրքորոշումը տարածաշրջանի երկրների ինքնիշխանության և միջազգային սահմանների անփոփոխելիության նկատմամբ։
Մեկնաբանելով Իրանի արտաքին գործերի նախարարի վերջերս Հայաստան կատարած այցը և Կապանում ԻԻՀ-ի գլխավոր հյուպատոսության բացումը՝ Սաֆարյանն այդ իրադարձություններն անվանել է բեկումնային պահ երկու երկրների միջև հարաբերությունների համար։
Նշելով Իրանի և Հայաստանի միջև երկկողմ տնտեսական հարաբերությունների ընդլայնման առկա պոտենցիալը՝ փոխնախարարն ընդգծել է ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վերահսկողության և դրանց իրականացման ջանքերի անհրաժեշտությունը։
Իրանի արտաքին գործերի նախարարն, իր հերթին, գոհունակություն է հայտնել բարեկամական երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման առիթով։
Նա նաև Կապանում ԻԻՀ-ի գլխավոր հյուպատոսության բացումը գնահատել է որպես գործնական և կարևոր քայլ ապրանքաշրջանառության ծավալի ավելացման և տնտեսական կապերի զարգացման համար։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-01 19:49
Документы, касающиеся уточнения границ между Арменией и Азербайджаном, о судьбе которых высказывался депутат Тигран Абрамян из блока "Честь имею", были переданы в Министерство обороны, сообщает Комитет кадастра.
-
2024-05-01 19:46
В Министерстве обороны Армении опровергли муссируемую информацию о сдаче 2 позиций.
-
2024-05-01 19:44
Верховный представитель Альянса цивилизаций ООН Мигель Анхель Моратинос напомнил Баку о необходимости защиты религиозного наследия.
-
2024-05-01 19:41
Участник 44-дневной войны Ишхан Геворкян с 18:00 часов 1 мая начал 72-часовую сидячую забастовку перед зданием правительства Армении.