Последние новости

«Ռոսէներգոատոմ». Արևմուտքը կարող է Ուկրաինայում միջուկային զենքով սադրել և մեղադրել ՌԴ-ին

Արևմուտքը կարող է Ուկրաինայում միջուկային սադրանք իրականացնել, ապա դրանում մեղադրել ՌԴ–ին։ Այդ հավանականությունը մեծ է։ Այսպիսի կարծիք է հայտնել «Ռոսէներգոատոմի» գործադիր տնօրեն Ռենատ Կարչաան, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ելնելով որոշ միտումներից, որոնք անհրաժեշտ է դիտարկել, ես այդ հավանականությունը բավականին բարձր կգնահատեի»,– ռուսական Առաջին ալիքի եթերում ասել է Կարչաան` պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում զանգվածային ոչնչացման զենքի կիրառմամբ խոշոր սադրանքի հավանականությունը։

Նա նշել է, որ Արևմուտքն ու կիևյան ռեժմը կարող են գնալ այդ քայլին, սակայն ոչ միայն իրավիճակի սրման, այլ նաև այն բանի համար, որ նրանց չի հետաքրքրում, թե ինչ հետևանքներ կարող են լինել։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ