Последние новости

ՉԺՀ ԱԳՆ-ն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել գլոբալ ռազմավարական կայունության խաթարումը

ՉԺՀ ԱԳՆ-ն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել գլոբալ ռազմավարական կայունության խաթարումը և հատուկ պատասխանատվություն ստանձնել միջուկային զինաթափման համար։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ խոսնակ Չժաո Լիցզյանը՝ մեկնաբանելով Պենտագոնի զեկույցը։

«ԱՄՆ-ն պետք է լրջորեն վերանայի իր միջուկային քաղաքականությունը և հրաժարվի գլոբալ ռազմավարական կայունության խաթարումից»,-ասել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն պետք է «հատուկ պատասխանատվություն ստանձնի միջուկային զինաթափման համար, էապես կրճատի միջուկային զինանոցն ու պայմաններ ստեղծի բազմակողմանի և լիարժեք միջուկային զինաթափման համար»։

Ավելի վաղ Պենտագոնը ՉԺՀ ռազմական հզորության վիճակի մասին զեկույց է հրապարակել, որում ասվում է, որ առաջիկա տասնամյակում Չինաստանը կարող է արագացնել իր միջուկային ուժերի արդիկանացման տեմպերն ու մինչև 2035 թվականը արտադրել շուրջ 1,5 հազար միջուկային մարտագլխիկ։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ